«Վաշինգտոն փոստի» անվանի թղթակից Դեւիդ Իգնատիուսը, որի նախնիները Խարբերդից գաղթած հայեր են, Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարել է, որ «դա մի հարց է, որը պետք է լուծվի Թուրքիայի ներսում»: Իր գրած սցենարով վերջերս ԱՄՆ-ում նկարահանված Body of Lies (Ստերի վրա) ֆիլմի` թուրքական շուկա մտնելու կապակցությամբ թուրքական «Միլիեթին» տված հարցազրույցում Դեւիդ Իգնատիուսն ասել է, որ «սա մի հարց է, որ պետք է լուծվի Թուրքիայի ներսում: ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչինչ չի տա, եթե չճանաչի ինքը՝ Թուրքիան: Դրսից ոչ մեկին էլ ստիպողաբար ոչինչ անել տալ չես կարող», ասել է նա եւ հույս հայտնել, որ «Թուրքիան, ի վերջո, կըմբռնի իր անցյալը»: Իգնատիուսի սցենարով նկարահանված ֆիլմը պատմում է Կենտրոնական հետախուզական վարչության (CIA) գործակալ Ռոջեր Ֆերիսի (Լեոնարդո դի Կապրիո) մասին, որը մի քանի մարդու ԱՄՆ-ի օգտին ծառայեցնելուց հետո նրանց կյանքը պաշտպանել չկարողանալուց հիասթափված լքում է ԿՀՎ շարքերը: Դեպքերը կատարվում են Հորդանանում եւ Անկարայում:Tuesday, December 16, 2008
«ԹՈՒՐՔԻԱՆ ՊԵՏՔ Է ՀԱՍԿԱՆԱ ԻՐ ԱՆՑՅԱԼԸ»
«Վաշինգտոն փոստի» անվանի թղթակից Դեւիդ Իգնատիուսը, որի նախնիները Խարբերդից գաղթած հայեր են, Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարել է, որ «դա մի հարց է, որը պետք է լուծվի Թուրքիայի ներսում»: Իր գրած սցենարով վերջերս ԱՄՆ-ում նկարահանված Body of Lies (Ստերի վրա) ֆիլմի` թուրքական շուկա մտնելու կապակցությամբ թուրքական «Միլիեթին» տված հարցազրույցում Դեւիդ Իգնատիուսն ասել է, որ «սա մի հարց է, որ պետք է լուծվի Թուրքիայի ներսում: ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչինչ չի տա, եթե չճանաչի ինքը՝ Թուրքիան: Դրսից ոչ մեկին էլ ստիպողաբար ոչինչ անել տալ չես կարող», ասել է նա եւ հույս հայտնել, որ «Թուրքիան, ի վերջո, կըմբռնի իր անցյալը»: Իգնատիուսի սցենարով նկարահանված ֆիլմը պատմում է Կենտրոնական հետախուզական վարչության (CIA) գործակալ Ռոջեր Ֆերիսի (Լեոնարդո դի Կապրիո) մասին, որը մի քանի մարդու ԱՄՆ-ի օգտին ծառայեցնելուց հետո նրանց կյանքը պաշտպանել չկարողանալուց հիասթափված լքում է ԿՀՎ շարքերը: Դեպքերը կատարվում են Հորդանանում եւ Անկարայում:
برچسبها:
Սփյուռք
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment