ԼՂ հակամարտության կարգավորման, հայ-թուրքական հարաբերություններին, տարածաշրջանային համագործակցությանը եւ անվտանգությանը վերաբերող հարցեր են քննարկվել ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի եւ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերին դը Բրիշամբոյի Երեւանում կայացած հանդիպման ժամանակ:
ՀՀ ազգային անվտանգության խորհրդի մամուլի գրասենյակից ստացված տեղեկությունների համաձայն, ընդգծելով հակամարտությունների ռազմական ճանապարհով լուծման վտանագավորությունը` Արթուր Բաղդասարյանը կարեւորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում բանակցությունների շարունակումը եւ այդ շրջանակում ստորագրված մոսկովյան հռչակագիրը: Նա ընդգծել է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների աստիճանական բարելավման անհրաժեշտությունը:
Կողմերը քննարկել են եվրոպական անվտանգության ռուսական նախաձեռնությունը, կարեւորել են այս համատեքստում կովկասյան տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ամրապնդման խնդիրները:
Արթուր Բաղդասարյանը տեղեկացրել է, որ ապրիլին Երեւանում տեղի կունենա տարածաշրջանի անվտանգության խնդիրներին նվիրված միջազգային համաժողով:
Sunday, December 21, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment