Իրանում ավստրիական դեսպանատանն Ավստրիայի ազգային տոնի առնչությամբ տեղի ունեցած հանդիսությունների ժամանակ իրանահայ երգահան եւ խմբավար Լորիս Ճգնավորյանին շնորհվել է «Արժանի վաստակի» ոսկե շքանշան, տեղեկացնում է «Թեհրան թայմս» թերթը:
Հանդիսությանը ներկա են գտնվել իրանցի եւ ավստրիացի բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաեւ Իրանում օտար դեսպանատների ներկայացուցիչներ: Երեկոյի ընթացքում Ավստրիայի մշակութային ասոցիացիայի նվագախումբը Լորիս Ճգնավորյանի խմբավարությամբ հաճելի պահեր է պարգեւել ներկաներին:
«Հպարտ եմ, որ Իրանում եմ ծնվել եւ Իրանի քաղաքացի եմ, երջանիկ եմ, որ մասնակցում եմ այսօր այս տոնախմբությանն Ավստրիայի ազգային օրվա առթիվ», ասել է նա անգլերենով, գերմաներենով եւ պարսկերենով:
Ճգնավորյանը ծնվել է 1937 թվին Իրանի Լորեստան նահանգում: Կրթությունն ստացել է Թեհրանում, ապա Վիեննայում: Միջազգային համբավի արժանացած նվագախմբեր է ղեկավարել Հայաստանում, Ավստրիայում, Բրիտանիայում, Մ. Նահանգներում, Կանադայում, ԽՍՀՄ-ում, Հունգարիայում, Հոնկոնգում, Դանիայում եւ Հարավային Աֆրիկայում:Sunday, December 21, 2008
ՃԳՆԱՎՈՐՅԱՆԻՆ ՇՆՈՐՀՎԵԼ Է ԱՐԺԱՆԻ ՎԱՍՏԱԿԻ ՇՔԱՆՇԱՆ
Իրանում ավստրիական դեսպանատանն Ավստրիայի ազգային տոնի առնչությամբ տեղի ունեցած հանդիսությունների ժամանակ իրանահայ երգահան եւ խմբավար Լորիս Ճգնավորյանին շնորհվել է «Արժանի վաստակի» ոսկե շքանշան, տեղեկացնում է «Թեհրան թայմս» թերթը:
Հանդիսությանը ներկա են գտնվել իրանցի եւ ավստրիացի բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաեւ Իրանում օտար դեսպանատների ներկայացուցիչներ: Երեկոյի ընթացքում Ավստրիայի մշակութային ասոցիացիայի նվագախումբը Լորիս Ճգնավորյանի խմբավարությամբ հաճելի պահեր է պարգեւել ներկաներին:
«Հպարտ եմ, որ Իրանում եմ ծնվել եւ Իրանի քաղաքացի եմ, երջանիկ եմ, որ մասնակցում եմ այսօր այս տոնախմբությանն Ավստրիայի ազգային օրվա առթիվ», ասել է նա անգլերենով, գերմաներենով եւ պարսկերենով:
Ճգնավորյանը ծնվել է 1937 թվին Իրանի Լորեստան նահանգում: Կրթությունն ստացել է Թեհրանում, ապա Վիեննայում: Միջազգային համբավի արժանացած նվագախմբեր է ղեկավարել Հայաստանում, Ավստրիայում, Բրիտանիայում, Մ. Նահանգներում, Կանադայում, ԽՍՀՄ-ում, Հունգարիայում, Հոնկոնգում, Դանիայում եւ Հարավային Աֆրիկայում:
برچسبها:
Իրան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment