Tuesday, December 16, 2008

ՍԻՐԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ

ՙԼՐԱԳԻՐ՚, 12.12.08: Այսօր Lragir.am նամակ է ստացել Հայաստանում Սիրիայի դեսպանատան հայ աշխատակիցներից, ովքեր դեսպանին մեղադրում են սեռական ոտնձգությունների, լիազորությունների չարաշահման, ազգային խտրականության, Հայաստանի աշխատանքային օրենսգրքի խախտումների մեջ: Նրանք տեղեկացնում են, որ դեսպան Աբդուլ Համեդ Սալումը, որը չորս ամիս է ինչ պաշտոնավարում է, անհարգալից է վերաբերվում հայ աշխատակիցներին, կարող է ներքնաշորով շրջել, կին աշխատակիցներին ժամադրության է հրավիրում, եւ մերժելու դեպքում սպառնում հեռացնել աշխատանքից: Դեսպանն արդեն հեռացրել է խոհարարուհուն` իբր արաբերեն չիմանալու պատրվակով: Այնուհետեւ նույն պատրվակով քարտուղարուհուն պահակի պաշտոնին է նշանակել, եւ ապա հեռացրել աշխատանքից, նրան մեղադրելով գողության եւ անբարո վարքի մեջ, իսկ պահակին թարգմանիչ է նշանակել, ով հիմա արաբերենի եւ կոմպյուտերի դասերի է գնում: Դեսպանատան աշխատակիցներն արդեն նամակներ են գրել Հայաստանի եւ Սիրիայի արտգործնախարարություններին:

No comments: