«Լրագիր» 15.12.2008- Ինչպես է Հայաստանի արտգործնախարարը վերաբերում ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Մթեյու Բրայզայի հայտարարությանը, թե Հայաստանում պետք է արագ լուծվի քաղբանտարկյալների հարցն ու պետք է բոլորն ազատ արձակվեն, կամ Համմարբերգի հայտարարությանը, թե եթե իրավիճակն այդպես շարունակվի, ապա ինքը կօգտագործի քաղբանտարկյալ հասկացությունը, եւ ընդհանրապես Հայաստանի ԱԳՆ-ն ինչ է անում, որ մեր երկրի մասին չհնչեն այդօրինակ խիստ գնահատականներ: Այդ հարցը դեկտեմբերի 15-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողները տվել են Հայաստանի արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանին:Նալբանդյանը հայտարարել է, թե Հայաստանը բավական քայլեր է կատարել ԵԽԽՎ 1609 եւ 1620 բանաձեւերը կատարելու ուղղությամբ: Արտգործնախարարը հայտարարել է, թե Հայաստանը այդ բանաձեւի դրույթների մեծ մասը կատարել է, իսկ մնացյալի կատարման համար ջանքեր է գործադրում: Ըստ Նալբանդյանի, այդ ամենը հնարավոր չէ մեկ օրում անել եւ թերեւս դժվար թե լիներ երկիր, որն այդ ժամանակահատվածում այդքան քայլ է արել: “Բայց Հայաստանն արեց այդ քայլերը”, ասել է նախարար Նալբանդյանը, նշելով, թե իշխանությունը վճռական է շարունակել բարեփոխումների այդ ուղին: Ընդ որում, ըստ Էդուարդ Նալբանդյանի, Հայաստանը ցանկանում է այդ ուղին շարունակել եւ հետեւողական առաջ ընթանալ ոչ թե այն պատճառով, որ դա պետք է ցույց տա արտաքին աշխարհին, այլ որովհետեւ դա պետք է Հայաստանի ժողովրդին, դա «մեր ընտրությունն է եւ դրա համար գնում ենք այդ ճանապարհով»:Tuesday, December 16, 2008
ՄԻԹԵ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՄԵԾ ՄԱՍԸ ԿԱՏԱՐՎԵԼ Է
«Լրագիր» 15.12.2008- Ինչպես է Հայաստանի արտգործնախարարը վերաբերում ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Մթեյու Բրայզայի հայտարարությանը, թե Հայաստանում պետք է արագ լուծվի քաղբանտարկյալների հարցն ու պետք է բոլորն ազատ արձակվեն, կամ Համմարբերգի հայտարարությանը, թե եթե իրավիճակն այդպես շարունակվի, ապա ինքը կօգտագործի քաղբանտարկյալ հասկացությունը, եւ ընդհանրապես Հայաստանի ԱԳՆ-ն ինչ է անում, որ մեր երկրի մասին չհնչեն այդօրինակ խիստ գնահատականներ: Այդ հարցը դեկտեմբերի 15-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողները տվել են Հայաստանի արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանին:Նալբանդյանը հայտարարել է, թե Հայաստանը բավական քայլեր է կատարել ԵԽԽՎ 1609 եւ 1620 բանաձեւերը կատարելու ուղղությամբ: Արտգործնախարարը հայտարարել է, թե Հայաստանը այդ բանաձեւի դրույթների մեծ մասը կատարել է, իսկ մնացյալի կատարման համար ջանքեր է գործադրում: Ըստ Նալբանդյանի, այդ ամենը հնարավոր չէ մեկ օրում անել եւ թերեւս դժվար թե լիներ երկիր, որն այդ ժամանակահատվածում այդքան քայլ է արել: “Բայց Հայաստանն արեց այդ քայլերը”, ասել է նախարար Նալբանդյանը, նշելով, թե իշխանությունը վճռական է շարունակել բարեփոխումների այդ ուղին: Ընդ որում, ըստ Էդուարդ Նալբանդյանի, Հայաստանը ցանկանում է այդ ուղին շարունակել եւ հետեւողական առաջ ընթանալ ոչ թե այն պատճառով, որ դա պետք է ցույց տա արտաքին աշխարհին, այլ որովհետեւ դա պետք է Հայաստանի ժողովրդին, դա «մեր ընտրությունն է եւ դրա համար գնում ենք այդ ճանապարհով»:
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment