Tuesday, January 20, 2009

14-ամյա բռնցքամարտիկ Ալեքսանդր Շառոյանը մահացել է հաղթանակից հետո

HayInfo.20-1-2009- Հունվարի 17-ի գիշերը Նովոսիբիրսկի հիվանդանոցներից մեկում վախճանվել է 14-ամյա բռնցքամարտիկ Ալեքսանդր Շառոյանը։ Հունվարի 5-ին մարզային առաջնության շրջանակներում Ալեքսանդրը երկու փայլուն հաղթանակ էր տոնել ռինգում։ Այն բանից հետո, երբ նրան հաղթող հայտարարեցին, երիտասարդ մարզիկը հանկարծ վատացել է ու գնացել է լվացարան։ Այնտեղ նրան մի քանի րոպե անց գտել են անգիտակից վիճակում, հայտնում է «Комсомольская правда»-ն։ Նովոսիբիրսկ Ալեքսանդրը մեկնել էր Հայաստանից։ Այնտեղ նա մարզվում էր «Սպարտա» ակումբում։ Նախօրեին մարզիկի մարմինը տեղափոխել են հայրենիք, որտեղ բնակվում են նրա ծնողները։ «Մենամարտը նորմալ էր ընթանում։ Ուժեղ հարվածներ, որոնցից հետո կարելի է կորցնել գիտակցությունը, Ալեքսանդրը չի ստացել, – պատմել է մարզիչներից մեկը, ով ներկա է գտնվել մրցաշարին,– Դեռ ավելին՝ Ալեքսանդրն իրեն հոյակապ էր զգում թե մենամարտից առաջ, թե հետո»։ Շտապօգնության բժիշկները մարզիկի մոտ ախտորոշել են «փակ գանգուղեղային վնասվածք»։ 11 օրվա ընթացքում վերակենդանացման բաժնի բժիշկները նրան փորձել են դուրս բերել կոմայից, սակայն շաբաթ օրը Շառոյանը մահացել է։Մինչև այժմ պարզ չէ մարզիկի՝ ուշագնաց լինելու պատճառը։ Մրցումներից առաջ Շառոյանը բուժզննում է անցել, և բժիշկները նրան թույլ են տվել մասնակցել մրցումներին։ Այդ մասին հաղորդում է Թերթ.ամ

No comments: