HayInfo. 12-1-2009- Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի բացումը տեղի կունենա հունվարի 20-ին՝ հանրահայտ բանաստեղծուհու 90-ամյա հոբելյանին, երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։
«Կապուտիկյանի տուն-թանգարանը մեր ժողովրդի մշակութային ժառանգության ևս մեկ օջախ կդառնա»,- ասաց նախարարը։
Պողոսյանի խոսքերով, արվեստի ակնառու գործիչների հոբելյաններին նվիրված միջոցառումների անցկացումն ուղղված է նրանց ժառանգության վերաիմաստավորմանը։
Այս առումով նախարարը հատկապես կարևորեց այնպիսի արժեքների ստեղծումը, ինչպիսիք են, օրինակ, գրքերի վերահրատարակումը, մեծերի հոբելյանների պատվին հուշարձանների կանգնեցումը։
Այս համատեքստում նա նշեց 2008 թ.-ին հայազգի ականավոր ամերիկացի գրող Վիլիամ Սարոյանի 100-ամյա հոբելյանի նշումը։ «Գրողի ստեղծագործությունների հիման վրա յոթ ներկայացում է բեմադրվել, Սարոյանի 8 գիրք հրատարակվել, ինչպես նաև ստեղծվել են երկու վավերագրական ու մուլտիպլիկացիոն ֆիլմեր»,- ասաց Պողոսյանը։
Խոսելով ևս մեկ կարևոր հոբելյանի՝ Սերգեյ Փարաջանովի 85-ամյակի մասին, նախարարը նշեց, որ հոբելյարին նվիրված տոնական աշխատանքները նոր են սկսվել, և բավականին «հարուստ ծրագիր» է նախատեսվում։
«Փարաջանովի 85-ամյակին նվիրված միջոցառումներ Հայաստանից բացի կանցկացվեն նաև մի շարք եվրոպական երկրներում, ինչպես նաև Ռուսաստանում»,- ավելացրեց նախարարը։
Սիլվա Կապուտիկյանը (1919-2006) 20-րդ դարի հայ խոշորագույն բանաստեղծուհին է, գրող և հրապարակախոս, ակադեմիկոս, բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր, Հայկական ԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ։ Հայերեն և ռուսերեն լեզուներով ավելի քան 60 գրքերի հեղինակ է, որոնք նաև թարգմանված են աշխարհի շատ լեզուներով։Tuesday, January 13, 2009
Բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի բացումը տեղի կունենա հունվարի 20-ին՝ նրա ծննդյան օրը
HayInfo. 12-1-2009- Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի բացումը տեղի կունենա հունվարի 20-ին՝ հանրահայտ բանաստեղծուհու 90-ամյա հոբելյանին, երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։
«Կապուտիկյանի տուն-թանգարանը մեր ժողովրդի մշակութային ժառանգության ևս մեկ օջախ կդառնա»,- ասաց նախարարը։
Պողոսյանի խոսքերով, արվեստի ակնառու գործիչների հոբելյաններին նվիրված միջոցառումների անցկացումն ուղղված է նրանց ժառանգության վերաիմաստավորմանը։
Այս առումով նախարարը հատկապես կարևորեց այնպիսի արժեքների ստեղծումը, ինչպիսիք են, օրինակ, գրքերի վերահրատարակումը, մեծերի հոբելյանների պատվին հուշարձանների կանգնեցումը։
Այս համատեքստում նա նշեց 2008 թ.-ին հայազգի ականավոր ամերիկացի գրող Վիլիամ Սարոյանի 100-ամյա հոբելյանի նշումը։ «Գրողի ստեղծագործությունների հիման վրա յոթ ներկայացում է բեմադրվել, Սարոյանի 8 գիրք հրատարակվել, ինչպես նաև ստեղծվել են երկու վավերագրական ու մուլտիպլիկացիոն ֆիլմեր»,- ասաց Պողոսյանը։
Խոսելով ևս մեկ կարևոր հոբելյանի՝ Սերգեյ Փարաջանովի 85-ամյակի մասին, նախարարը նշեց, որ հոբելյարին նվիրված տոնական աշխատանքները նոր են սկսվել, և բավականին «հարուստ ծրագիր» է նախատեսվում։
«Փարաջանովի 85-ամյակին նվիրված միջոցառումներ Հայաստանից բացի կանցկացվեն նաև մի շարք եվրոպական երկրներում, ինչպես նաև Ռուսաստանում»,- ավելացրեց նախարարը։
Սիլվա Կապուտիկյանը (1919-2006) 20-րդ դարի հայ խոշորագույն բանաստեղծուհին է, գրող և հրապարակախոս, ակադեմիկոս, բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր, Հայկական ԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ։ Հայերեն և ռուսերեն լեզուներով ավելի քան 60 գրքերի հեղինակ է, որոնք նաև թարգմանված են աշխարհի շատ լեզուներով։
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment