Tuesday, January 13, 2009

«Էրգենեքոն»-ը մահափորձեր էր ծրագրում «Ներողություն եմ խնդրում» արշավի կազմակերպիչների դեմ

«Էրգենեքոն»-ի դեմ Թուրքիայի տարբեր շրջաններում տեղի ունեցած վերջին գործողության ժամանակ իրականացված ձերբակալությունների արդյունքում բացահայտվել են ծրագրվող մահափորձեր: Այս մասին, ըստ «Նոյյան տապան», հաղորդում է «Զաման» օրաթերթը:Տեղեկությունների համաձայն` մահափորձեր էին ծրագրվում «Ներողություն եմ խնդրում» նախաձեռնության հեղինակների` չորս թուրք մտավորականների դեմ:Բացի այդ, ինչպես գրում է «Զաման»-ը, անվտանգության ծառայության նախկին բարձրաստիճան պաշտոնյա Իբրահիմ Շահինի տնից ձերբակալության ժամանակ հայտնաբերվել են Նոբելյան մրցանակակիր, թուրք գրող Օրհան Փամուկի ավագ եղբոր` դոկտոր Շեւքեթ Փամուկի մասին տեղեկություններ: Նաեւ «Էրգենեքոն»-ի դեմ իրականացված վերջին գործողության արդյունքում բացահայտվել եւ կանխվել էր Սվազի հայ համայնքի ներկայացուցիչ Մինաս Դուրմազ Գյուլերի դեմ ծրագրվող մահափորձը:

No comments: