Երեւանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Արմեն Սողոյանն այսօր լրագրողներին ամփոփ ներկայացրեց նախորդ տարվա կատարված աշխատանքները: 2008 թվականին առաջնային օղակի բժիշկներին կատարած այցելությունների թիվը կազմել է 2 մլն 93 հազար 20 այց, որը 2007 թվականի հետ համեմատ ավել է 8.6 տոկոսով:
Նախորդ տարի լաբորատոր գործիքային հետազոտության է ենթարկվել 946 հազար 541 անձ, որը 14 տոկոսով ավելի է նախորդ տարվա գրացված թվից:
Ա. Սողոյանի խոսքով, 2008 թվականին անվճար եւ արտոնյալ պայմաններով դեղորայք է ստացել 151 հազար 116 անձ, որը 2007 թվականի հետ համեմատ ավելի է 14,2 տոկոսով: Վարչության պետի տեղեկացմամբ, Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող ստացիոնար համակարգում բուժսպասարկում է ստացել 39 հազար 911 քաղաքացի, որը 2007 թվականի հետ համեմատ ավել է 25,2 տոկոսով:
Նա հայտնեց, որ 2008 թվականին Երեւանի ,Շտապ բուժօգնությունե ընկերության կողմից իրականացվել է 156 հազար 318 կանչ, որը 2007 թվականին գրանցված կանչերի համեմատ ավել է 9 տոկոսով:
2008 թվականին Երեւանի քաղաքի ծննդատներում գրանցվել է 16 հազար 994 ծնունդ, որը 8.9 տոկոսով ավելի է 2007 թվականին գրանցված ծնունդների թվից:
Friday, January 23, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment