Friday, January 23, 2009

ԲՐԱԶԻԼԱՑԻՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՐՈՇԻ ՆԵՐՔՈ

Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը այսօր ընդունել է Բրազիլիայից ժամանակ լողափնյա վոլեբոլիստներին: Վերջիններս պատրաստվում են առաջիկա տարիներին հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո: Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայում «Ա1+»-ին հայտնեցին, որ վոլեյբոլիստները պաշտոնապես պայմանագիր կկնքեն վաղը, ուստի մանրամասների մասին հնարավոր կլինի խոսել միայն այդ իրադարձությունից հետո: Ներկայումս Հայաստանում են գտնվում կանանց Ֆեռնանդա-Մարիաննա, տղամարդկանց Բուբա-Տիագո եւ Ռաֆայել-Գիմեյլրե զույգերը: Լողափնյա վոլեյբոլում Հայաստանը երբեւէ հաջողություն չի ունեցել: Այս մարզաձեւով զբաղվող հայ մարզիկները խոշոր մրցումների չեն մասնակցել, մինչդեռ այն օլիմպիական մարզաձեւ է: ՀՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը հրավերով Հայաստան ժամանած հարավամերիկացիները հենց օլիմպիական մեդալի հեռանկարով են ժամանել Հայաստան: Հարեւան Վրաստանի հավաքականը արդեն մի քանի տարի է` իր կազմում ընդգրկել է բրազիլացիների, որոնք մեծ հաջողությամբ հանդես են գալիս խոշոր մրցաշարերում, իսկ 2008թ. ամռային օլիմպիական խաղերում արժանացան բրոնզե մեդալի:

No comments: