Monday, January 26, 2009

ՍԱՐԳՍՅԱՆԸ ԵՎ ԱԼԻՎԸ ԿՀԱՆԴԻՊԵՆ 3-ՐԴ ԱՆԳԱՄ

A1+. 26-1-2009- Սերժ Սարգսյանը հունվարի 28-ին աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիա` Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով: Այցի շրջանակում, նույն օրը Ցյուրիխում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Նախագահների բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ: Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո Ցյուրիխյան հանդիպումը երրորդն է Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ: Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում նախատեսված են մի շարք երկկողմ հանդիպումներ այլ պետությունների ղեկավարների եւ միջազգային ընկերությունների ներկայացուցիչների հետ: Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա նաեւ Շվեյցարահայ համայնքի հետ: Սերժ Սարգսյանը հունվարի 28-ին աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիա` Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով: Այցի շրջանակում, նույն օրը Ցյուրիխում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Նախագահների բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ: Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո Ցյուրիխյան հանդիպումը երրորդն է Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ: Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում նախատեսված են մի շարք երկկողմ հանդիպումներ այլ պետությունների ղեկավարների եւ միջազգային ընկերությունների ներկայացուցիչների հետ:

No comments: