/PanARMENIAN.Net/ Ծայրահեղ աջ հայացքների տեր հոլանդացի քաղաքական գործիչ, խորհրդարանի պատգամավոր Գերտ Վիլդերսի դեմ քրեական գործ կհարուցվի: Նման որոշում է կայացրել Ամստերդամի դատարանը: Գերտ Վիլդերսին մեղադրում են ազգամիջյան ատելություն բորբոքելու եւ իսլամ դավանող քաղաքացիներին վիրավորելու մեջ: Մեղադրանքների համար հիմք է ծառայել սկանդալային «Ֆիթնա» ֆիլմը, որ Վիլդերսը նկարահանել է անցյալ տարի, որտեղ նա պատմում է Եվրոպայի հարաճուն իսլամացման մասին, արեւմտյան մշակույթի համար վտանգ ներկայացնող իսլամի մասին եւ կոչ է անում արգելել Ղուրանը Նիդերլանդներում:
Ինքը քաղաքական գործիչը հայտարարում է, որ դատարանի որոշումը «սեւ օր դարձավ իր եւ իր երկրում խոսքի ազատության համար»: Ըստ հարցումների արդյունքների, հոլանդացիների կեսից ավելին դեմ են Վիլդերսի դեմ քրեական գործի հարուցմանը: Շատերը կարծում են, որ այս սկանդալի բորբոքումն ինքնին պառակտում է առաջացնում հասարակության մեջ, հաղորդում է Zman.com-ը:Monday, January 26, 2009
«Ֆիթնա» հակաիսլամական ֆիլմի հեղինակին պատրաստվում են քրեական պատասխանատվության կանչել
/PanARMENIAN.Net/ Ծայրահեղ աջ հայացքների տեր հոլանդացի քաղաքական գործիչ, խորհրդարանի պատգամավոր Գերտ Վիլդերսի դեմ քրեական գործ կհարուցվի: Նման որոշում է կայացրել Ամստերդամի դատարանը: Գերտ Վիլդերսին մեղադրում են ազգամիջյան ատելություն բորբոքելու եւ իսլամ դավանող քաղաքացիներին վիրավորելու մեջ: Մեղադրանքների համար հիմք է ծառայել սկանդալային «Ֆիթնա» ֆիլմը, որ Վիլդերսը նկարահանել է անցյալ տարի, որտեղ նա պատմում է Եվրոպայի հարաճուն իսլամացման մասին, արեւմտյան մշակույթի համար վտանգ ներկայացնող իսլամի մասին եւ կոչ է անում արգելել Ղուրանը Նիդերլանդներում:
Ինքը քաղաքական գործիչը հայտարարում է, որ դատարանի որոշումը «սեւ օր դարձավ իր եւ իր երկրում խոսքի ազատության համար»: Ըստ հարցումների արդյունքների, հոլանդացիների կեսից ավելին դեմ են Վիլդերսի դեմ քրեական գործի հարուցմանը: Շատերը կարծում են, որ այս սկանդալի բորբոքումն ինքնին պառակտում է առաջացնում հասարակության մեջ, հաղորդում է Zman.com-ը:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment