Tuesday, January 13, 2009

ՀՀ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ 87-ՐԴՆ Է ԱՇԽԱՐՀՈՒՄ

Ֆուտբոլի Հայաստանի «Սթար» ազգային առաջնությունը աշխարհի 100 ուժեղագույն առաջնությունների ցանկում 87-րդն է եւ դասակարգվում է Թայլանդի ու Գանայի մրցաշարերի հարեւանությամբ: Այսպիսին է ֆուտբոլի պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիայի փորձագետների կարծիքը: Աշխարհում ամենաուժեղ առաջնություն է ճանաչվել Անգլիայի պրեմիեր լիգան: Երկրորդ տեղում Իտալիայի «A» սերիայի առաջնությունն է, իսկ եռյակը եզրափակում են արգենտինացիները: Լավագույն տասնյակում են նաեւ Իսպանիայի, Բրազիլիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեքսիկայի, Պորտուգալիայի եւ Ուկրաինայի առաջնությունները: ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

No comments: