Thursday, January 22, 2009

Համաշխարհային ցանցում հայտնվել Է նոր եւ վտանգավոր վիրուս. արդեն շարքից դուրս Է եկել 9 միլիոն համակարգիչ

ԼՈՆԴՈՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վինդոուզ գործառնական ծրագրի վրա գրոհող նոր եւ ակտիվ վիրուսն այս օրերին ախտահարել Է համաշխարհային համակարգչային ցանցերը: Ինչպես հաղորդել Է Լոնդոնի «Դեյլի թելեգրաֆ» թերթը, աշխարհի տարբեր երկրներում այն արդեն խախտումներ Է առաջացրել առնվազն 9 միլիոն համակարգիչների աշխատանքում: Conficker անվունումն ստացած վիրուսը տարածվում Է, այդ թվում նաեւ հիշողության քարտի միջոցով, ներդրվում Է հանգուցային գործառնական ծրագրերում՝ լուրջ խախտումներ հարուցելով դրանց աշխատանքում: «Մայքրոսոֆտ» ընկերության մասնագետները հաղորդում են, որ վիրուսն ունի իր կառուցվածքը վերափոխելու եւ իր հարձակողականությունը մեծացնելու ունակություն:

No comments: