Wednesday, January 21, 2009

ԱԶՆԱՎՈՒՐԸ` ՇՎԵՅՑԱՐԻԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱ՞Ն

Azg. 21-1-2009- Շառլ Ազնավուրը կարող է նշանակվել Շվեյցարիայում Հայաստանի դեսպան: Ինչպես «Ազգ» -ին հաղորդում է ֆրանսահայ անկախ լրագրող Ժան Էսքիյանը , այս մասին հայտարարել է Ազնավուրի մենեջեր Լեւոն Սայանը Ֆրանսիայի Կանն քաղաքումՙ Երաժշտության հրատարակման ու սկավառակների միջազգային շուկայի ընթացքում տեղի ունեցած մամլո ասուլիսում: Ազնավուրի մենեջերը տեղեկացրել է նաեւ, որ մեծ շանսոնյեին Կաննում շնորհվել է պատվոգիր: Մամուլի ասուլիսում նշվել է նաեւ, որ Շառլ Ազնավուրը ուրախ է Բարաք Օբամայի ընտրությամբ, եւ հենց ընտրության օրը նրան պաշտոնական նամակ է ուղարկել: Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի դեկտեմբերի 26-ի հրամանագրով Շառլ Ազնավուրին եւ նրա իմպրեսարիո Լեւոն Սայանին շնորհվել է Հայաստանի քաղաքացիություն: Ա. Հ.

No comments: