/PanARMENIAN.Net/ 23-1-2009- Հայաստանը մոտ ապագայում չի կարողանա ԵՄ անդամ դառնալ, նա դեռեւս պատրաստ չէ դրան, ինչպես եւ, ի դեպ, պատրաստ չէ ԵՄ-ն: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովը: «Մենք դեռ չենք մարսել մեր նոր անդամներին, այնպես որ ընդլայնման մասին դեռեւս խոսք անգամ չի կարող լինել: Բայց կա Եվրոպայի հարեւանության քաղաքականությունը (ENP), որի շրջանակներում Հայաստանը եւ այդ քաղաքականության մեջ ներգրավված բոլոր երկրները կարող են շատ ավելիին հասնել, քան Եվրամիությանն անդամակցելով»,- ասել է ֆրանսիացի դիվանագետը: Նրա կարծիքով, Հայաստանն արդեն գնահատել է ENP հետ կապված շահը: «Ձեր երկիրը ճիշտ ուղու վրա է, իսկ ԵՄ-ն աջակցելու է բոլոր ոլորտներում բարեփոխումներին ուղղված ծրագրերի իրականացմանը»,- ընդգծել է Սմեսովը՝ ավելացնելով, որ Հայաստանի մասին խոսելիս նա նկատի ունի ENP-ին միացած բոլոր երկրներին:
Saturday, January 24, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment