Wednesday, January 21, 2009

Իսրայելը ճնշում է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը շարունակելու ԱՄՆ հայկական համայնքի ձգտումը

/PanARMENIAN.Net/. 15-1-2009- Բացի ԱՄՆ-ում հակահայկական գործունեությանն աջակցելուց, մի շարք իսրայելական գիտական կազմակերպություններ՝ ազգությամբ հայ որոշ ներկայացուցիչների հետ համատեղ, ակտիվորեն ներգրավվում են ԱՄՆ-ի եւ Եվրոպայի հայագիտական գիտա-հետազոտական կառույցների մեջ: Այդ մասին ասվում է PanARMENIAN.Net ուղարկված «Իսրայելի քաղաքականությունը Կովկասում. խնդիրներ եւ տարածաշրջանային դաշնակիցներ» հոդվածում, որի հեղինակը «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Էդուարդ Աբրամյանն է: Նրա կարծիքով, ԱՄՆ «գիտության» նման ներկայացուցիչների եւ «ծախված» հայ «գիտնականների» հիմնական խնդիրն է՝ հիմնավորել այն կեղծ տեսությունը, որի համաձայն հայկական էթնոսը սեմիտական է եւ խիստ նմանություն ունի հրեական ժողովրդի հետ: «ԱՄՆ-ում ամենուրեք այդ տեսությունը քարոզելու ճանապարհով Իսրայելը ճնշում է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը շարունակելու ԱՄՆ հայկական համայնքի ձգտումը, եւ այնպիսի կարծիք է ստեղծում, թե իբր Կովկասը, ինչպես նաեւ Փոքր Ասիան հայ ժողովրդի սկզբնական հայրենիքը չեն հանդիսանում եւ, վերջապես, ԱՄՆ եւ Եվրոպայի հայկական ու հրեական սփյուռքերի զանգվածային ձուլման ճանապարհով փորձում է հսկողություն հաստատել հայկական համայնքի ազդեցիկ կապիտալի հանդեպ»,- գտնում է փորձագետը: Հոդվածում ընդգծվում է, որ Եվրոպայի հայության «հրեականացման» նախագիծը մշակվել է թուրք-հրեական պատմաբանների եւ հոգեբանների կողմից 1930-ական թթ.: «Այդ առումով Թուրքիայի հիմնական խնդիրը 1915թ. իրադարձությունների եւ Արեւելյան Հայաստանում եղած հայրենիքի մասին պատմական եւ գենետիկական հիշողություններ ունեցող հայության մնացորդների եթե ոչ ֆիզիկական, ապա բարոյա-հոգեբանական ոչնչացումն էր: Գերմանիայում եւ Լեհաստանում հայերի հրեական ծագման ակտիվ քարոզչությամբ էին զբաղվում թուրքամետ կազմակերպություններն ու պաշտոնյաները, իսկ Բալկաններում եւ Ֆրանսիայում՝ հրեական ակտիվիստներն ու հասարակական գործիչները: Տարօրինակ է այն փաստը, որ հայ գիտական շրջանակները մինչ օրս չեն գիտակցում ԱՄՆ եւ Եվրոպայի հայկական շրջանակներում քարոզվող կեղծ տեսության վտանգը, մինչդեռ այն այսօր արդեն իր բացասական պտուղներն է տալիս: Առավել վտանգավոր երեւույթ կարելի է համարել աշխարհաքաղաքացիական եւ բացահայտ հրեամետ տրամադրությունների ակտիվությունը բուն Հայաստանի հասարակությունում, որը լրացվում է Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ բարեկամական եւ եղբայրական փոխհարաբերություններ ստեղծելու զգալի, մեծ մասամբ երիտասարդական զանգվածների ձգտումով՝ դրան հաղորդելով ազգային նույնություն եւ հայկական պետականության ու ազգի երբեմնի հզորությունն ու մեծությունը վերականգնելու ազգային ձգտումները: Այլ խոսքով, Հայաստանում հրեական ակտիվությունը ամբողջապես լուծում է հայկական համայնքում առկա թուրք-ադրբեջանական խնդիրները»,- գրում է Էդուարդ Աբրամյանը:

No comments: