Monday, January 19, 2009

Ամերիկան ողջունում է Օբամային

Հունվարի 18-ին Վաշինգթոնում ցուրտ մառախլապատ կեսօր էր... Այսպես կարելի է բնութագրել Բարաք Օբամայի նախաերդմնակալման արարողության օրը, սակայն նույնիսկ ձմռան շունչը չի խանգարել բազմահազարանոց ամբոխին հավաքվել Վաշինգթոնում՝ Լինքոլնի հուշարձանի հարակից տարածքում՝ ներկա գտնվելու ԱՄՆ ընտրված նախագահ Բարաք Օբամայի առթիվ կազմակերպած միջոցառմանը։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։ Օբաման և իր ընտանիքի անդամները պատվավոր տեղ էին զբաղեցրել Լինքոլնի հուշարձանի մոտ, մինչ 10-հազարանոց ամբոխը համախմբվել էր արձանի մակույկներում։ Այդ մասին հաղորդում է Թերթ.ամ Սպիտակ տուն պաշտոնապես մուտք գործելուց երկու օր առաջ նախաերդմնակալաման տոնական միջոցառում էր կազմակերպվել, որի բեմադրությունը կայացավ անցյալի հերոսներին նվիրված մարմարե հուշարձանների ֆոնին։ «Ամեն ինչ հնարավոր է Ամերիկայում»,- հայտարարեց նա, ով պաշտոնակալման հետ մեկտեղ առերեսելու է տնտեսական ճգնաժամը և երկու պատերազմ։ «Չնայած սպասվող աշխատանքի մեծ ծավալներին, ես կանգնած եմ այստեղ՝ առավել քան երբեք լի հավատով, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները կդիմադրեն, հաղթանակ կկորզեն, որ մեր նախահայրերի երազանքը կապրի մեր ժամանակներում»,- նշել է ընտրված նախագահը երաժշտական համարներից հետո, որոնց ընթացքում ելույթ ունեցան U2-ն, Բեյոնսեն, Բրյուս Սփրինգշթինը, այլք։ Եզրափակելով իր խոսքը՝ Օբաման հավելել է, որ «ես չեմ ձևացնի, որ մեր առջև ծառացած մարտահրավերներից որևէ մեկը հեշտ լուծում է ունենալու։ Դրանք լուծելու համար կպահանջվի ամիսներ կամ տարի կամ էլ նույնիսկ ավել»։

No comments: