Saturday, January 24, 2009

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԴԵՌ ՔՆՆԱՐԿՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՆԴՐԱՆՔԸ

Lragir. 23-1-2009- Փող տրամադրելու խնդրանքը, որ Հայաստանն արել էր Ռուսաստանին, գտնվում է քննարկման փուլում: Այդ մասին հունվարի 23-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: “Մենք Ռուսաստանին դիմել ենք միջոցներ ներգրավելու խնդրանքով: Այդ հարցն այժմ գտնվում է քննարկման փուլում: Մոսկվայում հայաստանյան պատվիրակության հանդիպումներից հետո կամ համապատասխան փաստաթղթերի ստորագրումից հետո, այդ մասին կտրվի տեղեկատվություն”, ասել է Ջավադյանը: Ընդ որում, Արթուր Ջավադյանը ձեռնպահ է մնացել կոնկրետ գումար նշելուց: Հայաստանի խնդրանքի մասին ռուսաստանցի լրագրողներին ավելի վաղ հայտնել էր ՌԴ ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը, ասելով, որ Հայաստանը դիմել է համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետեւանքը մեղմելու համար կայունության միջոցների ներգրավման խնդրանքով, եւ այդ հարցը քննարկվում է:

No comments: