Thursday, January 22, 2009

Բենիտա Ֆեռերո Վալդներ. «Ադրբեջանը եւ Հայաստանը պետք Է ղարաբաղյան խնդրի լուծման հասնեն փոխզիջումների հիման վրա»

ԲԱՔՈՒ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության արտաքին կապերի եւ հարեւանության եվրոպական քաղաքականության հանձնակատար Բենիտա Ֆեռերո Վալդներն այսօր Բաքվում հայտարարել Է, որ Ադրբեջանը եւ Հայաստանը պետք Է ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծման շուրջ մեկընդմիշտ համաձայնության հասնեն փոխզիջումների հիման վրա: «Հակամարտության լուծման ռազմական ուղի երբեք չի կարող լինել, հակամարտության կողմերը պետք Է փոխզիջումների հասնեն եւ խնդիրը լուծեն խաղաղ ճանապարհով»,-ասել Է նա Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում: Եվրահանձնակատարը նշել Է, որ իրենք մեծ հույսեր են կապում Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիեւի եւ Սերժ Սարգսյանի առաջիկա հանդիպման հետ: «Ղարաբաղյան հակամարտության լուծումը թույլ կտա լուծել տարածաշրջանի խաղաղության, կայունության եւ անվտանգության ապահովման բազմաթիվ հարցեր»,-ընդգծել Է Ֆեռերո Վալդները:

No comments: