Thursday, January 22, 2009

Ըստ Իրանի արտգործնախարարի՝ Օբաման պետք Է փոխի ԱՄՆ-ի քաղաքականությունը Մերձավոր արեւելքում

ԹԵՀՐԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթաքին երեքշաբթի օրը հայտարարել Է, որ ԱՄՆ-ի նոր նախագահ Բարաք Օբաման պետք Է փոխի իր երկրի քաղաքականությունը Մերձավոր արեւելքում: «ԱՄՆ-ը Մերձավոր արեւելքի գծով նոր մասնագետների կարիք ունի: Այդ տարածաշրջանի նկատմամբ ամերիկացիների ավանդական վերաբերմունքը նրանց միանշանակ ոչ մի արդյունք չի բերի»,-լրագրողներին ասել Է Մոթաքին Օբամայի պաշտոնամուտից քիչ առաջ: «Անհրաժեշտ Է, որ ԱՄՆ-ի նոր նախագահը հասկանա այն ճշմարտությունը, որ աշխարհի տարբեր տարածաշրջաններում, մասնավորապես, Մերձավոր արեւելքում, ԱՄՆ-ի նախորդ վարչակազմերի քաղաքականությունը, հատկապես վերջին ութ տարում ԱՄՆ-ի նկատմամբ բացասական վերաբերմունքի գլխավոր պատճառն Է դարձել»,-նշել Է Իրանի արտգործնախարարը: Մոթաքին խուսափել Է լրագրողների այն հարցին պատասխանելուց, թե Թեհրանն ինչպես Է մտադիր հարաբերություններ կառուցել ամերիկյան նոր վարչակազմի հետ, հաշվի առնելով, որ երկրներն արդեն մոտ երեսուն տարի չունեն դիվանագիտական հարաբերութուններ: «Մենք նախկինի պես նախընտրում ենք սպասել ու տեսնել, թե ինչպիսին կլինի ԱՄՆ-ի նոր կառավարության գործնական քաղաքականությունը»,-ասել Է իրանական դիվանագիտության ղեկավարը:

No comments: