ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը երախտագիտական նամակ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` Իրաքի բազմազգ ուժերի կազմում Հայաստանի մասնակցության համար
ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշը նամակ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` երախտագիտություն հայտնելով Իրաքի բազմազգ ուժերի կազմում Հայաստանի մասնակցության համար: ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, նամակում ասված է.
«Մեծարգո պրն Նախագահ,
Իրաքում Հայաստանի զինված ուժերի առաքելության ավարտի հետ կապված` Միացյալ Նահանգների անունից ես խորը երախտագիտություն եմ հայտնում Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին 2005թ-ից ի վեր Իրաքի բազմազգ ուժերի կազմում Հայաստանի ունեցած մասնակցության համար:
Առանձնակի գոհունակություն եմ ուզում հայտնել փոխադրումների ու շարասյուների անվտանգության ապահովման, ականազերծման ու բուժօգնության հարցերում Ձեր ուժերի ցուցաբերած օժանդակության համար:
Իրաքի ժողովրդավարական կառավարության կայացմանն ու ամրապնդմանը աջակցելու հայ ժողովրդի պատրաստակամությունը, չնայած առկա դժվարությունների, մատնացույց է անում վերջինիս աննկուն ոգին: Հայաստանը կարող է հպարտանալ ազատությունը երաշխավորելու հարցում Իրաքին օգնելու այս հաջողված գործողությանը իր ունեցած մասնակցությամբ:
Միացյալ Նահանգները ակնկալում է շարունակել հետագա համագործակցությունը Հայաստանի հետ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ Հարավային Կովկասում եւ ողջ աշխարհում:
Հարգանքով` Ջորջ Վ. Բուշ»:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment