Tuesday, January 20, 2009

Օբամայի պաշտոնակալման արարողությունը ամենաթանկը կլինի ԱՄՆ-ի պատմության մեջ

ՎԱՇԻՆԳՏՈՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարաք Օբամայի պաշտոնակալման եւ ինագուրացիոն հանդիսությունների արժեքը ամենաբարձրը կլինի ԱՄՆ-ի պատմության մեջ, քանի որ դրա անցկացման ծախսերը կարող են գերազանցել 160 միլիոն դոլարը, հաղորդել Է Սի Էն Էն հեռուստաընկերության վերլուծական ծառայությունը: Ըստ Միացյալ Նահանգների զանգվածային լրատվամիջոցների տվյալների՝ 2004 թվականին Ջորջ Բուշի երկրորդ պաշտոնակալությունը նստել Է 57 միլիոն դոլար: Այս տարի միայն ԱՄՆ-ի համերկրային կառավարության ծախսերը կկազմեն շուրջ 49 միլիոն դոլար, Սի Էն Էն հեռուստաընկերությանը հաղորդել Է Սպիտակ տան բյուջեի եւ կառավարման վարչության պաշտոնական ներկայացուցիչ Աբիգեյլ Թաները:

No comments: