Tuesday, January 20, 2009

Ադրբեջանը հավակնություններ ունի ոչ միայն Հայաստանի, այլեւ Իրանի տարածքի նկատմամբ

Երեւան (Երկիր) – 20.1.2009. Շվեդիայի ադրբեջանական համայնքի կայքի գլխավոր էջում զետեղված է «ժամանակակից Ադրբեջանի աշխարհագրական քարտեզը», որի կազմում նշված են հետեւյալ նահանգները` բուն Ադրբեջանը Ադրբեջանական ԽՍՀ սահմաններում, Արեւմտյան Ադրբեջանը (ժամանակակից Հայաստանը) եւ Հյուսիսային Ադրբեջանը (Իրանի Ատրպատական գավառը, որն ավելի հաճախ Հարավային Ադրբեջան են կոչում): Ինչպես, ըստ PanARMENIAN.Net-ի, ասվում է քարտեզին կցված տեղեկանքում, Ադրբեջանի հենց այդ սահմաններն են «ճշմարիտ, այլ ոչ թե Պարսկական եւ Ռուսական կայսրությունների միջեւ Գյուլիստանի` 1813թ. եւ Թուրքմենչայի` 1828թ. խաղաղ պայմանագրերի արդյունքում գծված սահմանները»:

No comments: