Tuesday, January 20, 2009

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱԴՐԻԴՅԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐՈՎ

Azg. 20-1-2009- Երեկ Հայաստան են ժամանել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Ինչպես նախապես տեղեկացրել է «Ազգը» , համանախագահների այցելության նպատակն է հնարավորինս մոտ ամսաթվով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպումը, որ կարող է համընկնել հունվարի 28-ին Դավոսում մեկնարկող տնտեսական ֆորումի ժամկետներին: Երեկ ԵՄ արտաքին հարաբերությունների եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Բենիտա Ֆերրորո-Վալդների հետ համատեղ ասուլիսում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հավաստիացրեց, որ ղարաբաղյան հակամարտության բանակցությունները «շարունակելու ենք այն լույսի ներքո, որ առաջացել է Մոսկվայում եւ Հելսինկիում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո»: Ամեն դեպքում Հայաստանը պատրաստ է բանակցությունները շարունակել Մադրիդում դեռեւս 2007-ի վերջին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների առաջարկած դրույթների հիման վրա: Այսօր համանախագահներ Մեթյու Բրայզան, Բեռնար Ֆասիեն եւ Յուրի Մերզլյակովը, Բաքվում տեղի ունեցած հանդիպումներից հետո, հանդիպումների շարքը կշարունակեն Երեւանում: Ա. Հ.

No comments: