«Ազատություն». 22-1-2009- Հայաստանում մշակվում է տեղեկատվական անվտանգության ռազմավարության հայեցակարգ: Այդ նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստը կայացել է այսօր` Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ:
Ազգային անվտանգության խորհրդի մամուլի գրասենյակի փոխանցմամբ` տեղեկատվական անվտանգության հայեցակարգի մշակումը նախատեսված է «Ազգային անվտանգության ռազմավարությամբ», ինչպես նաեւ Հավաքական անվտանգության խորհրդի 2009 թվականի ծրագրով: «Այն կնպաստի Հայաստանի տեղեկատվական անվտանգության համակարգի ձեւավորմանը, ինչպես նաեւ Հավաքական անվտանգության պայմանագրի անդամ պետությունների շրջանակում տեղեկատվության փոխանակման ու դրա անվտանգության ապահովման առաջնահերթությունների սահմանմանը», - ասված է հաղոդագրությունում:
Արթուր Բաղդասարյանը հանձնարարել է աշխատանքային խմբի անդամներին` մինչեւ փետրվարի 15-ը իրենց նկատառումները ներկայացնել տեղեկատվական անվտանգության ռազմավարության նախագծի վերաբերյալ: Նա նշել է, որ շահագրգիռ գերատեսչությունների պաշտոնական տեսակետն ստանալուց հետո փաստաթղթի նախագծի մշակման աշխատանքներում կներգրավվեն նաեւ լրատվամիջոցների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:Friday, January 23, 2009
Հայաստանում տեղեկատվական անվտանգության ռազմավարության հայեցակարգ է մշակվում
«Ազատություն». 22-1-2009- Հայաստանում մշակվում է տեղեկատվական անվտանգության ռազմավարության հայեցակարգ: Այդ նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստը կայացել է այսօր` Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ:
Ազգային անվտանգության խորհրդի մամուլի գրասենյակի փոխանցմամբ` տեղեկատվական անվտանգության հայեցակարգի մշակումը նախատեսված է «Ազգային անվտանգության ռազմավարությամբ», ինչպես նաեւ Հավաքական անվտանգության խորհրդի 2009 թվականի ծրագրով: «Այն կնպաստի Հայաստանի տեղեկատվական անվտանգության համակարգի ձեւավորմանը, ինչպես նաեւ Հավաքական անվտանգության պայմանագրի անդամ պետությունների շրջանակում տեղեկատվության փոխանակման ու դրա անվտանգության ապահովման առաջնահերթությունների սահմանմանը», - ասված է հաղոդագրությունում:
Արթուր Բաղդասարյանը հանձնարարել է աշխատանքային խմբի անդամներին` մինչեւ փետրվարի 15-ը իրենց նկատառումները ներկայացնել տեղեկատվական անվտանգության ռազմավարության նախագծի վերաբերյալ: Նա նշել է, որ շահագրգիռ գերատեսչությունների պաշտոնական տեսակետն ստանալուց հետո փաստաթղթի նախագծի մշակման աշխատանքներում կներգրավվեն նաեւ լրատվամիջոցների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment