hayInfo. 22-1-2009- Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Մայք Խարաբյանին, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Նախագահը բարձր է գնահատել ավանդական կուսակցության պատմական դերակատարությունն ու նրա մեծ ավանդը հայապահպանության, Հայ դատի հետապնդման և Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման գործում՝ նշելով, որ աշխարհասփյուռ հայության ու նրա տարբեր կառույցների ջանքերի մեկտեղումը կարևոր երաշխիք է համազգային նշանակության խնդիրների լուծման ու հավակնոտ նախաձեռնությունների իրականացման համար։ Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության ատենապետը ՀՀ նախագահին տեղեկացրել է Հայաստանում և Սփյուռքում կուսակցության գործունեության ու առաջիկա ծրագրերի մասին
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև արտերկրում հայանպաստ քարոզչության կազմակերպմանը, Հայաստան-Սփյուռք կապերի խորացմանը, հայ-թուրքական երկխոսությանը, ինչպես նաև Հայաստանում կուսակցության գործունեության հետ առնչվող հարցեր։
Friday, January 23, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment