Lragir. 16-1-2009- Մարտի 1-ի գործի քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը օրերս հայտարարել էր, որ այն քաղաքացիական հագուստով մարդը, որն ընդդիմության տարածած հայտնի տեսաերիզում մարտի 1-ին զինվում է ավտոմատով եւ միանում ոստիկաններին, ընդամենը պաշտպանության նախարարության վարորդ է, որի մոտ այդ պահին իր զենքը թողել է ավագներից մեկը, երբ ինքը գնացել է իր բնական կարիքները հոգալու:Այդ հայտարարությանը հունվարի 16-ին Ուրբաթ ակումբում անդրադարձել է Հայ Ազգային կոնգրեսի խոսնակ Արման Մուսինյանը: Նա ասել է, թե նախ շնորհակալություն է հայտնում քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանին, որ նա խոստովանել է փաստացի, որ մարտի 1-ին իշխանությունը գործի է դրել բանակը եւ ընդ որում զինել զինվորներին ավտոմատներով: Դրանից բացի, Արման Մուսինյանը նշել է, թե Վահագն Հարությունյանի հայտարարության հետ կապված առաջանում են հարցեր: Մասնավորապես այն, թե արդյոք հայտնի է, թե ով էր այն ավագը, որ զենքը թողել է վարորդի մոտ եւ գնացել կարիքները հոգալու: Կամ արդյոք հարուցվել է քրեական գործ այդ ավագի հանդեպ, քանի որ հայտնի է, որ զենքը կցվում է տվյալ ծառայողին եւ նա իրավունք չունի որեւէ այլ մեկի մոտ թողնել այն: Բացի այդ, Արման Մուսինյանը հարցնում է, արդյոք զենքը տարվել է փորձաքննության, որ պարզվի, թե կրակել են արդյոք այդ զենքից:ՀԱԿ խոսնակը նշում է, թե իրենց ունեցած տեղեկությամբ, այն զորամասը, որտեղից որ այդ ավագն է, իրականում սահմանամերձ զորամաս է, ինչը նշանակում է, որ իշխանությունը մարտի 1-ին Երեւան է բերել սահմանամերձ զորամասեր: Արման Մուսինյանը նշել է նաեւ, թե իրենց տեղեկությամբ, այդ օրը իշխանությունը Երեւան է բերել նույնիսկ ատոմակայանի պահպանությունն իրականացնող ոստիկանության զորքին, ինչի հետեւանքով ատոմակայանը փաստացի այդ օրը մնացել է անպաշտպան:Արման Մուսինյանը հայտարարել է նաեւ, որ քննչական խումբը Հայ Ազգային կոնգրեսի եւ համաժողովրդական շարժման ճնշման տակ դեռ շատ ակամա բացահայտումներ է ստիպված լինելու անել, “շատ եւ շատ այլ սարսափելի բացահայտումներ”:Saturday, January 17, 2009
ԿԼԻՆԵՆ ԱՎԵԼԻ ՍԱՐՍԱՓԵԼԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ
Lragir. 16-1-2009- Մարտի 1-ի գործի քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը օրերս հայտարարել էր, որ այն քաղաքացիական հագուստով մարդը, որն ընդդիմության տարածած հայտնի տեսաերիզում մարտի 1-ին զինվում է ավտոմատով եւ միանում ոստիկաններին, ընդամենը պաշտպանության նախարարության վարորդ է, որի մոտ այդ պահին իր զենքը թողել է ավագներից մեկը, երբ ինքը գնացել է իր բնական կարիքները հոգալու:Այդ հայտարարությանը հունվարի 16-ին Ուրբաթ ակումբում անդրադարձել է Հայ Ազգային կոնգրեսի խոսնակ Արման Մուսինյանը: Նա ասել է, թե նախ շնորհակալություն է հայտնում քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանին, որ նա խոստովանել է փաստացի, որ մարտի 1-ին իշխանությունը գործի է դրել բանակը եւ ընդ որում զինել զինվորներին ավտոմատներով: Դրանից բացի, Արման Մուսինյանը նշել է, թե Վահագն Հարությունյանի հայտարարության հետ կապված առաջանում են հարցեր: Մասնավորապես այն, թե արդյոք հայտնի է, թե ով էր այն ավագը, որ զենքը թողել է վարորդի մոտ եւ գնացել կարիքները հոգալու: Կամ արդյոք հարուցվել է քրեական գործ այդ ավագի հանդեպ, քանի որ հայտնի է, որ զենքը կցվում է տվյալ ծառայողին եւ նա իրավունք չունի որեւէ այլ մեկի մոտ թողնել այն: Բացի այդ, Արման Մուսինյանը հարցնում է, արդյոք զենքը տարվել է փորձաքննության, որ պարզվի, թե կրակել են արդյոք այդ զենքից:ՀԱԿ խոսնակը նշում է, թե իրենց ունեցած տեղեկությամբ, այն զորամասը, որտեղից որ այդ ավագն է, իրականում սահմանամերձ զորամաս է, ինչը նշանակում է, որ իշխանությունը մարտի 1-ին Երեւան է բերել սահմանամերձ զորամասեր: Արման Մուսինյանը նշել է նաեւ, թե իրենց տեղեկությամբ, այդ օրը իշխանությունը Երեւան է բերել նույնիսկ ատոմակայանի պահպանությունն իրականացնող ոստիկանության զորքին, ինչի հետեւանքով ատոմակայանը փաստացի այդ օրը մնացել է անպաշտպան:Արման Մուսինյանը հայտարարել է նաեւ, որ քննչական խումբը Հայ Ազգային կոնգրեսի եւ համաժողովրդական շարժման ճնշման տակ դեռ շատ ակամա բացահայտումներ է ստիպված լինելու անել, “շատ եւ շատ այլ սարսափելի բացահայտումներ”:
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment