Friday, January 23, 2009

Միտք» վերլուծական կենտրոնը հայտնաբերել է այն ադրբեջանցի հակերին, որը կոտրում է հայկական կայքերը

/PanARMENIAN.Net/ . 22.1.2009- Հունվարի 20-ից ի վեր, որն Ադրբեջանում «սգո օր է», հայկական ինտերնետ պորտալները ենթարկվում են ադրբեջանական հակերների հարձակումների: «Միտք» վերլուծական կենտրոնը, որի աշխատանքին արդեն երկու օր է ինչ խոչընդոտում է ադրբեջանցի խակերը, կասկած չկա, որ դա ադրբեջանցիների ձեռքի գործն է: Մենք պարզել ենք, թե ով է այդ հանցագործը: Դա Բաքվի բնակիչ Բահրան Ախունդովն է (deutsche1988, ???. (050) 722 23 33, (012) 418 540, ICQ: 401147536)»,-ասվում է PanARMENIAN.Net-ի ստացած «Մտքի» հայտարարության մեջ: Հայտարարության մեջ ասվում է, որ անկասկած ադրբեջանցի հակերներին հովանավորում են կառավարական կազմակերպությունները, որոնք «հեռացնում են» իրենց համար անհաճո մաս-մեդիաներին ինչպես Ադրբեջանում, այնպես էլ արդեն իսկ Հայաստանի տարածքում: «Միտք» վերլուծական կենտրոնը կոչ է անում միջազգային կազմակերպություններին եւ բոլոր շահագրգիռ կառույցներին նպաստել հայկական ինտերնետ պորտալների եւ կայքերի վրա հակերների հարձակումների կասեցմանը եւ պահանջել պատասխանատվության կանչել մեղավորներին: Մենք շնորհակալ ենք տեղեկատվական տեխնոլոգիաների հայ մասնագետներին, որոնք ձեռնպահ են մնում պատասխան գործողություններից: Մենք կոչ ենք անում նրանց առաջիկայում եւս ձեռնպահ մնալ եւ հեռու մնալ ադրբեջանցի հակերների սադրանքներից»,-ասվում «Միտքի» հայտարարության մեջ: «Ադրբեջանի ինտերնետ կայքերում զտեղեված նորություններում ինչ-որ անհասկանալի հպարտությամբ է խոսվում այն մասին, որ ադրբեջանցի հակերները շուրջ 100 հայկական կայք են կոտրել: Սակայն Ադրբեջանի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաները նախարար Ալի Աբբասովը, հասկանալով, որ նման գործողությունները լուրջ անհաջողություններ կարող են բերել Ադրբեջանին, շտապել է զատվել նրանց հանցավոր գործողություններից: Նա հայտարարել է, որ Ադրբեջանը միացել է Կիբերհանցավորության մասին միջազգային կոնվենցիային: Համարելով, որ այդ փաստը բավարար չէ, Ալի Աբասովը շարունակել է.«Մեր երկիրը պահպանում է այդ կոնվենցիան: Ես ցանկանում եմ հայտարարել, որ հայկական կայքերը Ադրբեջանի կողմից չեն կոտրվել: Լավ կլիներ, որ Հայաստանը դրա պատճառը որոներ այլ վայրում, ոչ թե Ադրբեջանում», գրում է «Միտքը»:

No comments: