Friday, January 23, 2009

ՌԴ ԱԳՆ-ն զգուշացրել է Բաքվին, որ «Հայաստանին զենք առաքելու» մասին հարցը սպառված է

/PanARMENIAN.Net/. 21.1.2009- Հունվարի 21-ին Ռուսաստանի ԱԳՆ-ում Ադրբեջանի դեսպանատան խորհրդական-դեսպանորդ Բ.Զեյնալովին հանձնվել է Ադրբեջանի ԱԳՆ-ին հասցեագրված նոտան: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտը, հանձնված նոտայում, մասնավորապես, ասված է.«Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարությունը, հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ թիվ 5/10-080/04/09 նոտային, ի պատասխան ադրբեջանական կողմի մտահոգության, տեղեկացնում է, որ ՌՌ պաշտպանության նախարարությունը 2008թ. զենք եւ ռազմական տեխնիկա չի փոխանցել եւ չի վաճառել Հայաստանին» այն անվանակարգով եւ քանակով, որոնք դարձել են ինչ-որ փաստաթղթի առարկա, որ հրապարակվել է 2009թ. հունվարի 8-ին «www.mediaforum» ինտերնետ-կայքում եւ որը լայն բացասական արձագանք է ստացել Ադրբեջանի Հանրապետությունում, այդ թվում նրա ԶԼՄ-ներում: Նշված հաղորդագրությունը ապատեղեկատվություն է, որ բացահայտ հակառուսական բնույթ ունի եւ չի նպաստում ռուս-ադրբեջանական հարաբերությունների դրական զարգացմանը: Հաշվի առնելով շարադրվածը, ՌԴ-ն համարում է, որ հիշատակված նոտայում արծարծված հարցը սպառված է, եւ համոզվածություն է հայտնում, որ այս կամ այն մտահոգության առկայության դեպքում կողմերն առաջիկայում շուտափույթ եզրակացություններ չեն անի, այլ համատեղ կլուծեն հնարավոր կասկածները ռազմավարական գործընկերության սերտ հարաբերությունների ոգով, որ կապում են Ռոիսաստանի Դաշնությանն ու Ադրբեջանի Հանրապետությանը»:

No comments: