«Լրագիր»- 28.1.2009- Ստրասբուրգում ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում Վեհաժողովը որոշեց չզրկել Հայաստանին ձայնի իրավունքից, մինչեւ ապրիլ, որի ընթացքում Հայաստանի իշխանությունը պետք է իրական քայլեր կատարի արդեն նոր` 1643 բանաձեւի դրույթների իրականացման ուղղությամբ: Մինչ այդ, Հայաստանի իշխանությունը որոշում էր կայացրել Ազգային ժողովում ստեղծել աշխատանքային խումբ, որը պետք է զբաղվի Քրեական օրենսգրքի 225 եւ 300 հոդվածները փոփոխելու ուղղությամբ, հոդվածներ, որոնցով անցնում է մարտի 1-ի իրադարձություններից հետո կալանավորվածների մեծ մասը: ԵԽԽՎ Հայաստանի հարցով զեկուցողները հենց այս հանգամանքը նշելով էլ Վեհաժողովին առաջարկեցին չզրկել Հայաստանին ձայնի իրավունքից, եւ սպասել մինչեւ ապրիլ, ժամանակ տալով Հայաստանի իշխանությանը: Հայաստանի վերաբերյալ նոր բանաձեւում նաեւ խոսք չկա քաղբանտարկյալների մասին, սակայն դրա դրույթները շատ ավելի որոշակի են մատնանշում այն խնդիրները, որոնք պետք է լուծի իշխանությունը` բանտարկյալների ազատ արձակում, երթերի ու հանրահավաքների ազատություն, մամուլի ու խոսքի ազատություն եւ այլն: Ակնհայտորեն, Քրեական օրենսգրքի վերոհիշյալ հոդվածների փոփոխման եւ քաղբանտարկյալներ ձեւակերպման շուրջ համաձայնությունը ձեռք է բերվել Հայաստանի հարցով համազեկուցողների` Կոլոմբիեի եւ Պրեսկոտի Երեւան կատարած կարճատեւ այցի ժամանակ:ԵԽԽՎ որոշումը թերեւս լավագույն տարբերակը չէր Հայաստանում ձեւավորված իշխանության համակարգի համար: Բանն այն է, որ ԵԽԽՎ ցանկացած որոշում, նույնիսկ Հայաստանին ձայնից զրկելու որոշումը, ձեռնտու կլիներ իշխանության համակարգին: Ինչպես անհույս հիվանդի դեպքում, երբ բժիշկները վերջապես նրան կոնկրետ բան են ասում: Սպասումը ծանր բան է, առավել եւս իշխանության պարագայում: Խնդիրն այն է, որ Հայաստանում նախագահի ընտրությունից ի վեր բաց է մնացել բուն իշխանության խնդիրը: Այստեղ դեր է խաղում թե հանրային վստահության բացակայության, թե արտաքին ճանաչման պարագան: Երկու դեպքում էլ Հայաստանի իշխանությունը լեգիտիմության խնդիր ունի: Եւ եթե ԵԽԽՎ կայացներ որեւէ որոշում, դա կազատեր Հայաստանի իշխանությանը անորոշությունից, սպասումներից, կազատեր նրա ձեռքերը, նույնիսկ ինչ որ լեգիտիմություն կհաղորդեր նրան, ասենք մահմեդական աշխարհում: Այս հանգամանքը նստաշրջանին նախորդող օրերին ակամա չէին թաքցնում նույնիսկ իշխանության ներկայացուցիչները: Եւ ահա, ԵԽԽՎ նոր որոշումը, ավելի շուտ վերջնական որոշման ժամկետը ձգձգելը Հայաստանի իշխանական համակարգին դնում է բավական երկիմաստ իրավիճակում: Խնդիրն այն է, որ Հայաստանի ժողովրդավարական զարգացման հարցը միջազգային մակարդակով դարձել է առանցքային խնդիր, աշխարհքաղաքական նոր զարգացումների համատեքստում: Հայաստանի հասարակությունն ու քաղաքական համակարգն ի վիճակի չեն լուծել այդ խնդիրը: Մնում է արտաքին գործոնը, որն աշխատում է բավական նուրբ մեթոդներով, այդ ընթացքում պատժելով ու խրախուսելով: Արեւմուտքը բազմիցս նշել է Հայաստանում արդար կառավարման, հավասարության, բիզնեսի տարանջատման անհրաժեշտությունը, նաեւ հստակ մատնանշելով այս խնդիրների “հասցեատերերին”: Սրանք, ինչպես երեւում է, պարապ խոսքեր չեն. Հայաստանում իշխանության խնդիրը թողնելով բաց, դրանով փաստացի շարունակվում է երկրում հաստատված քրեական-օլիգարխիկ համակարգի քայքայումը ներսից, որն արդեն տեսանելի դրսեւորումներ ունի: Ըստ այդմ, Հայաստանի այսպես կոչված նոր իշխանությունը կամ պետք է կատարի իրական քայլեր` ապամոնտաժելով այդ համակարգը, կամ նրա ճանաչման խնդիրը մնալու է բաց` դրանից բխող հետեւանքներով: Հայաստանի իշխանությանը միջազգային հանրությունն այլ ելք չի թողել:Երբ երկրում տեղի չի ունենում ոչ հեղափոխություն, ոչ էլ բարեփոխումներ, այն հայտնվում է քայքայման եզրին: Հայաստանի հասարակական-քաղաքական իստեբլիշմենտը անկարող գտնվեց թե մեկին, եւ թե մյուսին, համարժեք չգտնվեց նոր իրավիճակին: Սակայն քանի որ Հայաստանի ժողովրդավարական զարգացման խնդիրը, ուզենք թե չուզենք, ձեռք է բերել միջազգային նշանակություն, ապա այդ գործն արդեն իր պատկերացումներով կանի միջազգային հանրությունը: Իսկ դա լավ է թե վատ, արդեն մեր դատելիքը չէ: Ցավոք:Thursday, January 29, 2009
ԵԽԽՎ “ԴԱՏԱՎՃԻՌ” ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՄԱՐ
«Լրագիր»- 28.1.2009- Ստրասբուրգում ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում Վեհաժողովը որոշեց չզրկել Հայաստանին ձայնի իրավունքից, մինչեւ ապրիլ, որի ընթացքում Հայաստանի իշխանությունը պետք է իրական քայլեր կատարի արդեն նոր` 1643 բանաձեւի դրույթների իրականացման ուղղությամբ: Մինչ այդ, Հայաստանի իշխանությունը որոշում էր կայացրել Ազգային ժողովում ստեղծել աշխատանքային խումբ, որը պետք է զբաղվի Քրեական օրենսգրքի 225 եւ 300 հոդվածները փոփոխելու ուղղությամբ, հոդվածներ, որոնցով անցնում է մարտի 1-ի իրադարձություններից հետո կալանավորվածների մեծ մասը: ԵԽԽՎ Հայաստանի հարցով զեկուցողները հենց այս հանգամանքը նշելով էլ Վեհաժողովին առաջարկեցին չզրկել Հայաստանին ձայնի իրավունքից, եւ սպասել մինչեւ ապրիլ, ժամանակ տալով Հայաստանի իշխանությանը: Հայաստանի վերաբերյալ նոր բանաձեւում նաեւ խոսք չկա քաղբանտարկյալների մասին, սակայն դրա դրույթները շատ ավելի որոշակի են մատնանշում այն խնդիրները, որոնք պետք է լուծի իշխանությունը` բանտարկյալների ազատ արձակում, երթերի ու հանրահավաքների ազատություն, մամուլի ու խոսքի ազատություն եւ այլն: Ակնհայտորեն, Քրեական օրենսգրքի վերոհիշյալ հոդվածների փոփոխման եւ քաղբանտարկյալներ ձեւակերպման շուրջ համաձայնությունը ձեռք է բերվել Հայաստանի հարցով համազեկուցողների` Կոլոմբիեի եւ Պրեսկոտի Երեւան կատարած կարճատեւ այցի ժամանակ:ԵԽԽՎ որոշումը թերեւս լավագույն տարբերակը չէր Հայաստանում ձեւավորված իշխանության համակարգի համար: Բանն այն է, որ ԵԽԽՎ ցանկացած որոշում, նույնիսկ Հայաստանին ձայնից զրկելու որոշումը, ձեռնտու կլիներ իշխանության համակարգին: Ինչպես անհույս հիվանդի դեպքում, երբ բժիշկները վերջապես նրան կոնկրետ բան են ասում: Սպասումը ծանր բան է, առավել եւս իշխանության պարագայում: Խնդիրն այն է, որ Հայաստանում նախագահի ընտրությունից ի վեր բաց է մնացել բուն իշխանության խնդիրը: Այստեղ դեր է խաղում թե հանրային վստահության բացակայության, թե արտաքին ճանաչման պարագան: Երկու դեպքում էլ Հայաստանի իշխանությունը լեգիտիմության խնդիր ունի: Եւ եթե ԵԽԽՎ կայացներ որեւէ որոշում, դա կազատեր Հայաստանի իշխանությանը անորոշությունից, սպասումներից, կազատեր նրա ձեռքերը, նույնիսկ ինչ որ լեգիտիմություն կհաղորդեր նրան, ասենք մահմեդական աշխարհում: Այս հանգամանքը նստաշրջանին նախորդող օրերին ակամա չէին թաքցնում նույնիսկ իշխանության ներկայացուցիչները: Եւ ահա, ԵԽԽՎ նոր որոշումը, ավելի շուտ վերջնական որոշման ժամկետը ձգձգելը Հայաստանի իշխանական համակարգին դնում է բավական երկիմաստ իրավիճակում: Խնդիրն այն է, որ Հայաստանի ժողովրդավարական զարգացման հարցը միջազգային մակարդակով դարձել է առանցքային խնդիր, աշխարհքաղաքական նոր զարգացումների համատեքստում: Հայաստանի հասարակությունն ու քաղաքական համակարգն ի վիճակի չեն լուծել այդ խնդիրը: Մնում է արտաքին գործոնը, որն աշխատում է բավական նուրբ մեթոդներով, այդ ընթացքում պատժելով ու խրախուսելով: Արեւմուտքը բազմիցս նշել է Հայաստանում արդար կառավարման, հավասարության, բիզնեսի տարանջատման անհրաժեշտությունը, նաեւ հստակ մատնանշելով այս խնդիրների “հասցեատերերին”: Սրանք, ինչպես երեւում է, պարապ խոսքեր չեն. Հայաստանում իշխանության խնդիրը թողնելով բաց, դրանով փաստացի շարունակվում է երկրում հաստատված քրեական-օլիգարխիկ համակարգի քայքայումը ներսից, որն արդեն տեսանելի դրսեւորումներ ունի: Ըստ այդմ, Հայաստանի այսպես կոչված նոր իշխանությունը կամ պետք է կատարի իրական քայլեր` ապամոնտաժելով այդ համակարգը, կամ նրա ճանաչման խնդիրը մնալու է բաց` դրանից բխող հետեւանքներով: Հայաստանի իշխանությանը միջազգային հանրությունն այլ ելք չի թողել:Երբ երկրում տեղի չի ունենում ոչ հեղափոխություն, ոչ էլ բարեփոխումներ, այն հայտնվում է քայքայման եզրին: Հայաստանի հասարակական-քաղաքական իստեբլիշմենտը անկարող գտնվեց թե մեկին, եւ թե մյուսին, համարժեք չգտնվեց նոր իրավիճակին: Սակայն քանի որ Հայաստանի ժողովրդավարական զարգացման խնդիրը, ուզենք թե չուզենք, ձեռք է բերել միջազգային նշանակություն, ապա այդ գործն արդեն իր պատկերացումներով կանի միջազգային հանրությունը: Իսկ դա լավ է թե վատ, արդեն մեր դատելիքը չէ: Ցավոք:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment