«Լրագիր» 10.10.2009- Վերջին շրջանում շատ երկրների տնտեսությունը հայտնվել է իսկական դեպրեսիայի մեջ: Ճգնաժամի պատճառով նվազում են ապրանքների գները, աշխատավարձը, կրճատվում են աշխատատեղեր, ներդրումների ծավալները եւ այլն:Սակայն, պարզվում է, Ղարաբաղի ապագան այնքան էլ մռայլ չէ: Ինչպես դեկտեմբերի 29-ի ասուլիսում նշեց ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, ճգնաժամի արդյունքում Ղարաբաղում կորուստներ է կրել հանրապետության խոշորագույն հանքարդյունաբերական ձեռնարկությունը`Բեյզ մեթըլզը, որի արտադրանքը արտահանվում է Եվրոպա: Սակայն եթե չլինեն նոր ֆորս-մաժորային իրավիճակներ, ԼՂՀ քաղաքացիները 2009 թ. չեն զգա ճգնաժամի հետեւանքները: Հակառակը, նախատեսվում է որոշակի առաջընթաց եւ ընդհանուր սոցիալ-տնտեսական զարգացում: Այնպես որ, Ղարաբաղն ամենավատ երկիրը չէ, եւ հնարավոր է, լավագույնն է բիզնես ծավալելու համար:RBK «Բիզնես վարելու համար լավագույն երկրներ» նոր վարկանիշում առաջատար են դարձել Սինգապուրը, Նոր Զելանդիան, ԱՄՆ, Հոնգկոնգը եւ Դանիան: Ցուցակում վերջապես հայտնվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որ զբաղեցրել է 18-րդ տեղը: Հետաքրքիր է, որ Ադրբեջանը առաջ է Հայաստանից. Ադրբեջանը 33-րդ տեղում է, Հայաստանը` 44:26-ամյա Կրիշնա Պրոսադը, ազգությամբ հնդիկ, եւ նրա ընկերները նույնպես Ղարաբաղը համարել են երկիր, որտեղ կարելի է հաջողությամբ բիզնես վարել: Առաջին անգամ Նոր տարին դիմավորել են Ղարաբաղում: Արդեն 6 ամիս նրանք աշխատում են այստեղ: Տնտեսական ճգնաժամի մասին նրանք չեն էլ մտածում:Ղարաբաղյան Ֆոր դիրեկշնս ՍՊԸ-ն պայմանագիր է կնքել Արաբական Միացյալ Էմիրությունների TECHNICAL SUPPLIES SERVICES CO.LTD /TSSC/ ընկերության հետ, որտեղ աշխատում են Կրիշնան եւ նրա ընկերները, Ստեփանակերտում բազմաֆունկցիոնալ կենտրոն կառուցելու մասին:«Մեր ամսական աշխատավարձը 1500 դիրհամ է: Այդ գումարի ընդամենը 20 տոկոսն ենք այստեղ մեզ վրա ծախսում, մնացած փողն ուղարկում ենք մեր ընտանիքներին, Էմիրություններ, Ֆիլիպիններ, Հնդկաստան, Եգիպտոս: Այստեղ ամեն ինչ շատ թանկ է: Այն փողով, որ այստեղ ստանում ենք, կարող ենք պահել մեր ընտանիքները մեր հայրենիքում: Ինչ է այստեղ 2000 դրամը: Ոչինչ: Իսկ մեզ մոտ դրանով կարելի է մի ամբողջ շաբաթ ընտանիքը կերակրել, պատմում է Կրիշնան: Մեր վիզայի ժամկետը լրանում է 20 օրից, եւ ստիպված ենք տուն գնալ»: «Ով նրանց բաց կթողնի» Ոչ մի տեղ էլ չեն գնա, մինչեւ չհանձնեն օբյեկտը», ծիծաղում է նրանց գործընկերը:
ԱՐՄԻՆԵ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆSunday, January 11, 2009
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՄԻԳՐԱՑԻԱ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՂԱՐԱԲԱՂ

ԱՐՄԻՆԵ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
برچسبها:
Արցախ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment