«Ազգ»- 16.1.2009- Աշխարհի մի շարք հեղինակավոր հեռուստաալիքներով այս տարվանից նախատեսվում է հեռարձակել Հայաստանի մասին պատմող վավերագրական ֆիլմ: Ըստ «Արմենպրեսի», Հայաստանում զբոսաշրջությունը խթանելու եւ զբոսաշրջիկների հոսքի ներգրավման նպատակով կինոնկարը կհեռարձակվի National Geographic HBO, իսպանական TBS, Discovery, BBC, France-5 ալիքներով: Նկարահանման աշխատանքներն արդեն ավարտվել են, որոնք իրականացրել է Buzz-Business միջազգային կազմակերպությունը: Հիսուներկու րոպեանոց ֆիլմը կազմակերպության` 12 մասից բաղկացած Escape ֆիլմաշարի սերիաներից մեկն է, որը կոչվում է «Հայաստան. Նոյյան երկիր»: Այստեղ ներկայացված են Հայաստանի պատմությունը, մշակույթը, զբոսաշրջության հնարավորությունները, առանձին մասերով` Երեւանը եւ Լեռնային Ղարաբաղը:
Saturday, January 17, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment