Tuesday, January 20, 2009

ԱԼԻ ԲԱԲԱՋԱՆ. «ԹՈՒՐՔԻԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՐԲԵՔ ԱՅՍՔԱՆ ՄՈՏ ՉԵՆ ԵՂԵԼ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ»

ԱՆԿԱՐԱ, 19 ՀՈՒՆՎԱՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Թուրքիան եւ Հայաստանը երբեք այսքան մոտ չեն եղել հարաբերությունների կարգավորմանը: Այս մասին, ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը: «2009 թ. ինչպես Ադրբեջանի եւ Հայաստանի, այնպես էլ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման հեռանկարը ամենեւին էլ պատրանք չէ», նշել է Ալի Բաբաջանը: Թուրքիայի ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանը եւ Թուրքիան «մոտեցել են ընդհանուր մի կետի եւ արդեն անհրաժեշտ է վերջին ջանքը գործադրել հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ»:

No comments: