Tuesday, January 20, 2009

Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպումը կարող է տեղի ունենալ հունվարի 28-ին Դավոսում

HayInfo.20-1-2009- Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի շրջանակներում Ադրբեջանի և Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիևի և Սերժ Սարգսյանի հերթական հանդիպումը կարող է տեղի ունենալ հունվարի 28-ին՝ Դավոսում կայանալիք տնտեսական գագաթնաժողովի ժամանակ։ Այդ մասին հաղորդում է Նովոստի-Արմենիան Ալիևն արդեն տվել է իր համաձայնությունն այդ հանդիպմանը, երկուշաբթի լրագրողներին ասել է Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը։ Նրա խոսքերով, երկու պետությունների նախագահների հանդիպումը կկայանա Սարգսյանի համաձայնության դեպքում։ Համանախագահները կփորձեն Ալիևի հետ հանդիպման համար ստանալ նաև հայ նախագահի համաձայնությունը, ասել է Մերզլյակովը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս, ամերիկացի և ֆրանսիացի համանախագահներ Յուրի Մերզլյակովը, Սթիվեն Մանն ու Բեռնար Ֆասյեն, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը երկուշաբթի հանդիպել են Ալիևի հետ և քննարկել հակամարտության կարգավորման բանակցությունների ներկա իրավիճակն ու հեռանկարները։ Համանախագահները բանակցություններ են վարել նաև Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ։ Բաքվից նրանք արդեն մեկնել են Երևան, որտեղ կհանդիպեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։

No comments: