/PanARMENIAN.Net/ 12.03.2009 - 528 «կողմ» եւ 52 «դեմ» ձայներով Եվրախորհրդարանը հավանություն տվեց Թուրքիայի վերաբերյալ զեկույցին, որը պատրաստել էչ Ռիա Օօմեն-Ռյույթենը: Ինչպես հաղորդում է Anatolian News Agency-ն, զեկույցը Թուրքիային կոչ է անում արագացնել բարեփոխումները:
Ավելի վաղ Թուրքիայի հարցով Եվրահանձնաժողովի զեկուցող Ռիա Օյմեն-Ռյույթենը հայտնել էր, որ հայկական լոբբին սպառնում է վերջ դնել իր կարիերային, քանի որ ինքը հրաժարվել է 1915թ. իրադարձությունները ցեղասպանություն անվանել: Այդ մասին նա հայտնել էր թուրքական հեռուստաեսությանը տված հարցազրույցում: Նրա խոսքով, «հայերը խոստացել են, որ կանեն ամեն հնարավոր բան, որպեսզի Եվրահանձնաժողովում իմ վերընտրությունը թույլ չտան»: «Ես շատ բարեխղճորեն եմ աշխատել իմ զեկույցի համար եւ չեմ պատրաստվում դադարեցնել իմ գործունեությունը»,- հայտնել էր Ռիա Օյմեն-Ռյույթենը:
Friday, March 13, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment