Thursday, March 12, 2009

Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանաձեւի ընտրության համար պատասխանատու են եւ' հայերը, եւ' ադրբեջանցիները

/PanARMENIAN.Net/ 11.03.2009 - Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի Ադրբեջան կատարած այցի ընթացքում կքննարկվի Լեռնային Ղարաբաղի հակամարտությանկարգավորման հարցը: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության եւ մամուլի վարչության ղեկավար Անդրեյ Նեստերենկոն: Նրա խոսքերով, 2008 թվականի նոյեմբերի 2-ին Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադեւրբեջանի նախագահների կողմից եռակողմ Հռչակագրի ստորագրումից հետո նոր հնարավորություններ են բացվել այդ ոլորտում: Ռուսաստանը ողջունում է ղարաբաղյան խնդրի փոխընդունելի լուծման որոնման շուրջ ինտենսիվ բանակցային գործընթացի շարունակումը եւ, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ ամեն կերպ կաջակցի դրան: «Մեր սկզբունքային քաղաքականությունն անփոփոխ է մնացել: Ելնում ենք նրանից, որ հակամարտության կարգավորման բանաձեւի վերջնական ընտրության պատասխանատվությունն ընկնում է հենց ադրբեջանցիների եւ հայերի վրա: Ռուսաստանը պատրաստ կլիներ աջակցելու խնդրի լուծման այն տարբերակին, որը կընտրեն հակամարտության կողմերը, իսկ փոխզիջումային պայմանավորվածության ձեռքբերման դեպքում` հակամարտության կարգավորման երաշխավորի դերում հանդես գալ», - հայտարարել է Ա. Նեստերենկոն, նշվում է ՌԴ ԱԳՆ կայքում տեղակայված հաղորդագրության մեջ:

No comments: