Thursday, March 12, 2009

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱ ՄԱՏԱԿԱՐԱՐԵԼ

«ԱԶԳ» 12-3-2009- Հայկական կողմն ավարտել է Թուրքիային էլեկտրաէներգիայի մատակարարման նախապատրաստական աշխատանքները, թուրքական կողմից իրականացվող համանման աշխատանքների ավարտից հետո մատակարարումը կսկսվի: Այս մասին «Նոյյան տապանին» հայտնել են ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունից: Հիշեցնենք, որ թուրքական «Յունիտ» ընկերությունը այդ երկրի նախագահի 2008-ի սեպտեմբերի սկզբին Երեւան այցի օրերին ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության ու «Հայաստանի բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հետ կնքել էր Հայաստանից Թուրքիա էլեկտրաէներգիայի մատակարարման պայմանագիր: Պայմանավորվածության համաձայն, սկզբնական շրջանում Կարս քաղաքով տարեկան կարտահանվի 1,5 մլրդ կվտ/ժ էլեկտրաէներգիա: Հզորությունների մեծացմանը զուգընթաց հնարավոր է արտահանումը հասցնել մինչեւ 3,5 մլրդ կվտ/ժ-ի:

No comments: