«Ազատություն» 12-3-2009- Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ցանկություն է հայտնել երկարաձգել Ադրբեջանում գտնվող Գաբալայի ռադարային կայանի վարձակալությունը:
Լավրովը, ով աշխատանքային այցով գտնվում է Ադրբեջանում, նաեւ հայտարարել է, որ ռադարը Միացյալ Նահանգների հետ համատեղ օգտագործելու առաջարկը շարունակում է ուժի մեջ մնալ:
2007 թվականին, այն ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Միացյալ Նահանգներին առաջարկել էր Արեւելյան Եվրոպայում հակահրթիռային համակարգ տեղադրելու փոխարեն օգտագործել Գաբալայի ռադարը:
Ռուսաստանի կողմից սովետական ժամանակաշրջանում կառուցված Գաբալայի կայանի վարձակալման ժամկետը լրանում է 2012 թվականին:
Friday, March 13, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment