Saturday, April 25, 2009

ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅԵՐԸ ԽԻՍՏ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ ԵՆ

Lragir 24-4-2009- Բազմաթիվ երկրներում ապրող հայերը խիստ անհանգստացած են: Այդ անհանգստությունը հիմնականում ծնվել է Բեռնում կնքված համաձայնագրի պատճառով, որը, ըստ թուրքական մամուլի, ճանաչում է Կարսի համաձայնագրով սահմանված հայ-թուրքական սահմանը: Նրանք այս համաձայնագիրը համարում են անընդունելի, քանի որ այն արվել է Ապրիլի 24 նախօրյակին և այն պահանջում է Հայաստանի իշխանություններից անընդունելի զիջումների գնալ ցեղասպանությանը և Լեռնային Ղարաբաղին վերաբերող հարցերում: Հայ իշխանավորները, որոնք այսպիսի վտանգավոր “համաձայնությունների’ են գալիս, պետք է իմանան, որ Ֆրանսիայի հայերը, ինչպես նաև շատ այլ սփյուռքահայեր, Հայաստանի և Ղարաբաղի հայերի հետ միասին չեն ընդունի որևէ որոշում, որը կհակասի մեր ազգի շահերին: ԺԱՆ ԷՔՅԱՆ / ՓԱՐԻԶ

No comments: