Լրագրողների հետ ճեպազրույցում նման հայտարարություն արեց Հայ-թուրքական գործարար խորհրդի համանախագահ Քաան Սոյակը` նշելով, որ Հայաստանի Հանրապետությունը Թուրքիային հետաքրքրում է նաեւ որպես Ռուսաստանի հետ կապող օղակ: Նրա դիտարկմամբ` որպես տարանցիկ երկիր հանդես գալն էական նշանակություն կունենա նաեւ Հայաստանի համար, որն այդ տուրքերից գոյացած մեծ գումարներ կստանա: Ք. Սոյակի խոսքով` Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ներկայիս առեւտրաշրջանառությունը շուրջ 150 մլն դոլար է, ինչը գրեթե ամբողջությամբ ապահովվում է Թուրքիայից ներկրումներով: Նա վստահություն հայտնեց, որ սահմանների բացումից հետո առեւտրաշրջանառության ծավալներն էականորեն կավելանան: Ք. Սոյակի խոսքով, չնայած գործադրված ջանքերին, խորհուրդը չի կարող ներկայում բարձր արդյունավետությամբ գործել, քանի որ քաղաքական հարցերը խոչընդոտում են դրան, հաղորդում է «Արմենպերսը»:
Wednesday, April 15, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment