/PanARMENIAN.Net/ 13.04.2009 - Այսօր հայ-թուրքական հնարավոր բացման դեմ բողոքի ցույց է տեղի ունեցել Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատան առջեւ: Ցույցի մասնակիցները վանկարկում էին «Թուրքիա, մի մոռացիր Ադրբեջանի մասին» կարգախոսը եւ պարզել էին «Ադրբեջան-Թուրքիա» եւ «Մեկ ժողովուրդ, երկու պետություն» պաստառները: Այնուհետեւ ընթերցվել է պիկետի մասնակիցների հայտարարությունը: Հայտարարության մեջ բողոք է հայտնվում հայ-թուրքական սահմանի բացման դեմ: Փաստաթղթում հայ-թուրքական սահմանի բացմանն ուղղված թուրքական իշխանությունների քայլերը գնահատվում են որպես թրքական աշխարհի շահերի դավաճանություն, հաղորդում է ԱՊԱ-ն:
Wednesday, April 15, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment