
/PanARMENIAN.Net/ 14.04.2009 - Ղարաբաղյան հակամարտության լուծումը ուղղակիորեն չի ազդում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վրա: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել Ջոնս Հոփկինսի համալսարանի Կենտրոնական Ասիայի ու Կովկասի հետազոտական ինստիտուտի տնօրեն Սվատե Քորնելը: Նրա խոսքերով, առաջընթացը Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացում կարող է դրական անդրադարձ ունենալ հայ-թուրքական հարաբերությունների վրա: «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը կողմ են ոչ միայն երկու երկրների կառավարությունները, այլ նաեւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը: Ճիշտ է, ես պետք է նշեմ, որ բանակցությունները գաղտնի են, ուստի լիարժեք տեղեկատվություն չկա»,-ասել է Քորնելը:
No comments:
Post a Comment