Tuesday, April 14, 2009

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում ունեցավ Իրանի խորհրդարանի նախագահի հետ

Tert.am. 14-4-2009- Շարունակվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցն Իրանի Իսլամական Հանրապետություն։ ՀՀ Կառավարության պալատից Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մեկնեց Մեջլիս, որտեղ կայացավ հանդիպում Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի հետ։ Հանդիպումն ընթացավ 1+10 ձևաչաձով: Հայկական կողմից հանդիպմանը մասնակցում էին Է.Նալբանդյանը, Ա.Մովսիսյանը, Գ.Սահակյանը, Ա.Ռուստամյանը, Վ.Սարգսյանը, պատվիրակության այլ անդամներ։ Վաղը նախատեսվում է հանդիպում ԻԻՀ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ս.Ջալիլիի հետ, ինչպես նաև մի շարք այլ հանդիպումներ։ Հիշեցնենք, որ Հայաստանի պատվիրակության այցի ընթացքում կստորագրվեն համատեղ փաստաթղթեր։

No comments: