Saturday, April 25, 2009

Թուրքիան եւ Հայաստանը սկսում են նորից հարաբերություններ կառուցել

/PanARMENIAN.Net/ 24.04.2009- Թուրքիան եւ Հայաստանը սկսում են նորից հարաբերություններ կառուցել: Այդ մասին գրում է The Wall Street Journal-ը: 1915թ. կոտորածի մասին Օբամայի հայտարարության նախաշեմին երկրնները հաստատեցին ճանապարհային քարտեզ, որն ուղղված է սահմանի բացմանն ու դիվանագիտական կապերի հաստատմանը: «Ճանապարհային քարտեզը հաստատում է այն քայլերի հաջորդականությունը, որոնք պետք է ձեռնարկեն երկու պատմական թշնամիները, որպեսզի վերականգնեն դիվանագիտական հարաբերությունները եւ կրկին բացեն Եվրոպայի վերջին փակ միջազգային սահմանը: Մեր աղբյուրներն այդ հայտարարությունը նաեւ լուրջ ճեղքում են համարում, քանի որ առաջին անգամ երկու կողմերը հրապարակավ հայտարարել են, որ իրենք մշակել են կարգավորման հունը, թեեւ ոչ մի ժամանակային շրջանակներ չեն հաստատվել: Չորեքշաբթի օրվա գիշերը կատարած հայտարարության մեջ Ղարաբաղը չի հիշատակվել, սակայն վերլուծաբանները ենթադրում են, որ սահմանի բացման համար այդ հարցում որոշակի առաջընթաց անհրաժեշտ կլինի: Դրա հետ մեկտեղ, Թուրքիայի դիրքորոշւմը կայանում է նրանում, որ Առաջին աշխարհամարտի տարիներին խաղաղ հայ բնակչության զանգվածային մահացությունները պատերազմի առաջացրած քաոսի եւ չքավորության արդյունքն էր, այլ ոչ թե էթնիկական հայերի ոչնչացմանն ուղղված քաղաքականության: Հայաստանի ներկայացուցիչներին իրենց հերթին հարկավոր էր, որպեսզի Թուրքիան հրապարակավ ճանաչի, որ ինքը համաձայնություն է տալիս կարգավորման նախնական ծրագրին նախքան պրն Օբամայի ելույթը: Հայաստանը մտավախություն ուներ, որ եթե «ցեղասպանություն» բառն, այնուամենայնիվ, հնչի, Թուրքիան պարզապես կշրջվի եւ կհեռանա` հայտարարելով, որ ինքը բոլորովին էլ լուրջ բանակցություններ չի վարել Հայաստանի հետ: Եթե Թուրքիայի հետ սահմանը բացվի, հիմնական անցումը կդառնա Հայաստանի` մեծությամբ երկրորդ քաղաքի` Գյումրու մոտ գտնվող Ախուրիկը: Ներկայումս դեպի ՀԱԿ տանող ճանապարհը ծածկված է ցեխով: Բետոնային բունկերներից Թուրքիայի կողմը նախկինի պես նայում են հրանոթներն եւ տանկերը»,- գրում է հոդվածի հեղինակ Մարկ Չեմպիոնը:

No comments: