Tert.am.15-4-2009- ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած երկօրյա պաշտոնական այցի շրջանակներում երեկ երեկոյան «Արարատ» մարզամշակութային համալիրում հանդիպեց իրանահայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Հանդիպմանը բացման խոսքով հանդես եկավ ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Նազարյանը, ով բարձր գնահատեց հայ-իրանական հարաբերությունների մակարդակը և հայկական համայնքի դերը։ Այնուհետև իրանահայ երեք թեմերի անունից ողջույնի խոսքով հանդես եկավ դոկտոր Աիդա Ավանեսյանը, իրանահայ երեք թեմերի առաջնոդրները, ովքեր թեմերի կողմից ՀՀ նախագահին հանձնեցին հուշանվեր, ինչին հետևեց Սերժ Սարգսյանի ելույթը, որում երկրի ղեկավարն անդրադարձավ հայ-իրանական բարեկամությանն առնչվող հարցերին՝ հերթական անգամ ընդգծելով, որ Իրանը բազմիցս է ապացուցել Հայաստանի համար վստահելի հարևան լինելու փաստը։ Նա նաև նշել է, որ Իրանը մշտապես օգնության ձեռք է մեկնել մեր երկրին։Անդրադառնալով ղարաբաղյան խնդրի կարգավորմանն առնչվող հարցերին՝ Սերժ Սարգսյանը վստահեցրեց, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի նվիրաբերվի Ադրբեջանին և որ այդ հարցում որևէ նախապայման անընդունելի է։
ՀՀ նախագահը խոսեց նաև հայ-թուրքական հարաբերությունների մասին՝ նշելով, որ երկու երկրների հարաբերությունների բարելավումը կասկածի տակ չի դնում Հայոց ցեղասպանության փաստը և որ այս պարագայում ևս որևէ նախապայմանների մասին խոսք լինել չի կարող։Wednesday, April 15, 2009
Սերժ Սարգսյանը հերթական անգամ բացառել է Թուրքիայի հետ հարաբերություններում նախապայմանների առկայությունը
Tert.am.15-4-2009- ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած երկօրյա պաշտոնական այցի շրջանակներում երեկ երեկոյան «Արարատ» մարզամշակութային համալիրում հանդիպեց իրանահայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Հանդիպմանը բացման խոսքով հանդես եկավ ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Նազարյանը, ով բարձր գնահատեց հայ-իրանական հարաբերությունների մակարդակը և հայկական համայնքի դերը։ Այնուհետև իրանահայ երեք թեմերի անունից ողջույնի խոսքով հանդես եկավ դոկտոր Աիդա Ավանեսյանը, իրանահայ երեք թեմերի առաջնոդրները, ովքեր թեմերի կողմից ՀՀ նախագահին հանձնեցին հուշանվեր, ինչին հետևեց Սերժ Սարգսյանի ելույթը, որում երկրի ղեկավարն անդրադարձավ հայ-իրանական բարեկամությանն առնչվող հարցերին՝ հերթական անգամ ընդգծելով, որ Իրանը բազմիցս է ապացուցել Հայաստանի համար վստահելի հարևան լինելու փաստը։ Նա նաև նշել է, որ Իրանը մշտապես օգնության ձեռք է մեկնել մեր երկրին։Անդրադառնալով ղարաբաղյան խնդրի կարգավորմանն առնչվող հարցերին՝ Սերժ Սարգսյանը վստահեցրեց, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի նվիրաբերվի Ադրբեջանին և որ այդ հարցում որևէ նախապայման անընդունելի է։
ՀՀ նախագահը խոսեց նաև հայ-թուրքական հարաբերությունների մասին՝ նշելով, որ երկու երկրների հարաբերությունների բարելավումը կասկածի տակ չի դնում Հայոց ցեղասպանության փաստը և որ այս պարագայում ևս որևէ նախապայմանների մասին խոսք լինել չի կարող։
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment