Wednesday, April 15, 2009

ՓԱՐԻԶ. ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՅԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼ ՉԱԽԱԼՅԱՆԻՆ

Ապրիլի 14-ին Փարիզում բնակվող հարյուրավոր հայեր հավաքվել էին Վրաստանի դեսպանատան դիմաց` պահանջելով ազատ արձակել Միասնական Ջավախք շարժման առաջնորդ Վահագն Չախալյանին: Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին Չախալյանը դատապարտվել էր 10 տարի ազատազրկման ապօրինի զենք պահելու, օտար գույքը փչացնելու և արգելված հանրահավաքներին մասնակցելու մեղադրանքով: Վրաստանի դեսպան պարոն Մամուկա Կուդավան ընդունել է Հայկական կազմակերպությունների կարգավորող խորհրդի ներկայացուցիչներին, ինչպես նաև Ալեքսիս Գովչիյանին և Մուրադ Փափազյանին, որոնք դեսպանին են ներկայացրել իրենց բողոքը և պահանջները:

No comments: