
/PanARMENIAN.Net/ 11.04.2009 - Ապրիլի 11-ին Թուրքիայում աշխատանքը կսկսի թուրք-ադրբեջանական խորհրդաժողովը, որի կազմակերպիչն է Միջազգային հարաբերությունների եւ ռազմավարական վերլուծության թուրքական կենտրոնը: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել կենտրոնի տնօրեն Սինան Օհանը, խորհրդաժողովում կքննարկվի նաեւ հայ-թուրքական հարաբերությունների հարցն ու դրա անդրադարձն Ադրբեջանի վրա:
Խորհրդաժողովի աշխատանքին մասնակցում են Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորներ, Թուրքիայի ու Ադրբեջանի քաղաքագետներ: «Հայկական կողմը չի հրավիրվել խորհրդաժողովին, քանի որ սա թուրք-ադրբեջանական միջոցառում է»,-ասել է Օհանը:
No comments:
Post a Comment