Saturday, June 6, 2009

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հաջորդ հանդիպումը հնարավոր է հուլիսին

/PanARMENIAN.Net/ 05.06.2009- Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Մեթյու Բրայզան (ԱՄՆ), Բեռնար Ֆասյեն (Ֆրանսիա) եւ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան) Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների սանկտ-պետերբուրգյան հանդիպման արդյունքներով հայտարարությամբ են հանդես եկել: Հայտարարության մեջ նշվում է, որ հակամարտության կարգավորման գործում զգալի առաջընթաց է ձեռք բերվել: «Համանախագահները մտադիր են մոտ ապագայում կրկին այցելել տարածաշրջան, որպեսզի նախապատրաստեն նախագահների հաջորդ հանդիպումը, որը, հնարավոր է, կայանա հուլիսին: Միջնորդները նաեւ նշում են, որ հաջորդ հանդիպումներին իրենք ակնկալում են հիմնարար սկզբունքների կոնկրետ իրականացում եւ առաջընթաց»,- ընդգծվում է հայտարարության մեջ: 2008թ. հունիսին Սանկտ-Պետերբուրգում կայացած հանդիպումը թվով հինգերորդն է:

No comments: