Saturday, June 20, 2009

«Հրապարակ». ԼՂՀ-ն՝ ադրբեջանական կոնֆեդերացիայի կազմում

Օրաթերթը իր տեղեկություններն է ներկայացրել Ղարաբաղի շուրջ իրականացվող բանակցությունների վերաբերյալ ու նաև տպագրել քննարկվող քարտեզի տարբերակը: Մեջբերենք կարճ հատված հրապարակումից: ԼՂՀ-ն՝ ադրբեջանական կոնֆեդերացիայի կազմում Սերժ Սարգսյանը, խիստ հավաստի տեղեկություններով, Ղարաբաղի իշխանություններին բացատրել է, որ Հայաստանի շուրջ ստեղծվել է մի իրավիճակ, որից դուրս գալու համար Ադրբեջանին արվելիք լուրջ զիջումներն ուղղակի այլընտրանք չունեն։ Լաչինի միջանցքում տեղակայվելու են միջազգային խաղաղապահ ուժեր, իսկ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտին ամբողջությամբ վերադարձվում է Ադրբեջանին։ Հանձնում ենք Ֆիզուլին, Աղդամը, Ջաբրայիլը, Ղուբաթլուն, Զանգելանը և Քելբաջարաը։ Թվարկված 6-ից 5-ը ՀՀ-ի և ԼՂՀ-ի միջև են, սակայն Արցախի հետ մեր օգնական կապը պահպանվում է հիմնականում Լաչինի միջանցքով...

No comments: